Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
2000 ՊՇՌ թեստ՝ ԱՀԿ-ից, 20 հազար դոլար՝ Չինաստանից․ նախարարը ներկայացրեց՝ ինչ օգնություն է Հայաստանը ստացել

2000 ՊՇՌ թեստ՝ ԱՀԿ-ից, 20 հազար դոլար՝ Չինաստանից․ նախարարը ներկայացրեց՝ ինչ օգնություն է Հայաստանը ստացել

14:06 | 21.05.2020 | Հասարակություն

2000 ՊՇՌ թեստ՝ ԱՀԿ-ից, 20 հազար դոլար՝ Չինաստանից․ նախարարը ներկայացրեց՝ ինչ օգնություն է Հայաստանը ստացել
 
 

Հայաստանի Հանրապետությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից որեւէ դրամական օգնություն չի ստացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«ԱՀԿ-ից ստացել ենք 2000 ՊՇՌ թեստ։ 20 հազար ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն ենք ստացել Չինաստանից։ Չվեյցարիայից 40 հազար ֆրանկի չափով։  Շվեյցարիայից՝ 40.000  ֆրանկի չափով, Նիդեռլանդներից՝ թեստերի ձեւով: Ճապոնիայից  կստանանք հավանաբար սարքեր, Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք 20.000 ՊՇՌ թեստ և  ռեագենտներ՝ 33.500, ջերմաչափեր։ Հնարավոր է՝ ստանանք օգնություն Կանադայից, Հնդկաստանից՝ դեղորայքի ձեւով, ԱՄԷ-ից ենք ստացել դիմակներ եւ ախտահանիչ նյութեր, Եվրամիությունից՝ 2,7 մլն եվրոյի չափով, Ասիական զարգացման բանկից՝ դրամաշնորհի տեսքով, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից,  : Եղել են նաև ԱՄՆ ՄԶԳ-ից, Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից, Պարենի համաշխարհային  ծրագրից, Համաշխարհային բանկից, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, Կարմիր խաչից»,- ասաց նախարարը՝ նշելով, որ աբսուրդ է համարում խոսակցությունները, թե վարակվածների վերաբերյալ թվերը կեղծ են ներկայացվում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси