Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թոքաբորբով՝ 700 հիվանդ, ծայրահեղ ծանր՝ 32. Թորոսյանը ներկայացրել է թվերը

Թոքաբորբով՝ 700 հիվանդ, ծայրահեղ ծանր՝ 32. Թորոսյանը ներկայացրել է թվերը

20:51 | 15.05.2020 | Հասարակություն

Թոքաբորբով՝ 700 հիվանդ, ծայրահեղ ծանր՝ 32. Թորոսյանը ներկայացրել է թվերը
 

Թոքաբորբով 700 հիվանդ ունենք, ծայրահեղ ծանր՝ 32 ծանր վիճակում՝ 65, եւ 11 քաղաքացու միացված է թոքերի արհեստական շնչառության սարք։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ազատություն Հ/Ը-ի հետ զրույցում հայտնել է Արսեն Թորոսյանը։

«Թվերի աճին զուգընթաց թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծայրահեղ ծանր եւ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչը լավ ցուցանիշ է։ Թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ է տատանվում 10-ի շուրջ, դրանից ավելին չենք ունեցել, այսինքն՝ 11-ը ամենամեծ թիվն է, որ մենք երբեւէ ունեցել ենք»,- ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով՝ ծայրահեղ ծանր պացիենտների ելքի տոկոսը հաշվի առնելով՝ բավականին լավ ցուցանիշներ կան. «Մեր 102 «ավարտված» դեպքերից, որոնք կամ առողջացել են կամ մահացել են, որովհետեւ այլ ելք չկա ծայրահեղ ծանր վիճակից, ունենք 43 տոկոս մահացություն եւ 54 տոկոս առողջացում, ինչը համարում եմ լավ ցուցանիշ։ Մենք համավաճարակի սկզբներին տարբեր երկրներից տեղեկանում էինք, որ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիների մոտ 70-ից 80 տոկոսին չի հաջողվում փրկել։ Այս ընթացքում դա նաեւ հայտնագործությունների շնորհիվ է, որովհետեւ բժշկական աշխարհը հասկացավ, որ որոշակի դեղորայքներ լավ են ազդում»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси