Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. news.am

Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել. news.am

19:40 | 13.05.2020 | Հասարակություն

Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել․news.am
 

Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից 2–ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

«Երեկ կորոնավիրուսի թեստ հանձնած աշխատակիցն է եւ նրա հետ շփված եւս 1 աշխատակից, երկուսն էլ մեկուսացված են։ Իմ տեղեկություններով նրանց ընտանիքի անդամների մոտ հաստատված դեպք չկա»,– ասաց նա

Հիշեցնենք, որ երեկ NEWS.am-ի հետ զրույցում Մանե Գեւորգյանը նշել էր, որ ամեն անգամ աշխատանքի գնալիս մուտքի մոտ ջերմաչափում են աշխատակիցներին եւ երեկ նրանցից մեկի մոտ ջերմություն է եղել, թեստավորվել է։ Նրա շփման շրջանակն էլ էր հաստատված՝ 1 աշխատակից է, որն այդ պահին նույնպես մեկուսացված էր։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси