Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

16:26 | 12.05.2020 | Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Այս պահին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, դրանցից 10-ը գրանցվել են, մնացածների մասին տեղեկություններ չկան»,- ասել է Ալումյանը։

Մայիսի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  փաստաբանական խմբի կողմից ներկայացված 3 միջորդությունների քննարկումը՝ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։ Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17։50-ին։ 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող ՀՀ երկրորդ նախագահը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է։ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси