Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ըստ երևույթին մրսել էի․ Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

Ըստ երևույթին մրսել էի․ Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

16:02 | 12.05.2020 | Քաղաքականություն

Ըստ երևույթին մրսել էի․ Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել պատգամավորը։

«Բարեկամներ, երեկ ցերեկը ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվեց, որ ջերմությունս 37 է։

Ըստ երևույթին նախորդ օրը մրսել էի։

Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։

PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։

Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն »,- գրել է նա։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси