Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ վարչապետին կոչ ենք անում կարգի հրավիրել այս կառույցը. բողոքի ակցիա՝ Կենտրոնական բանկի դիմաց

ՀՀ վարչապետին կոչ ենք անում կարգի հրավիրել այս կառույցը. բողոքի ակցիա՝ Կենտրոնական բանկի դիմաց

14:33 | 12.05.2020 | Հասարակություն

Այսօր մենք ֆլեշմոբ ենք իրականացնելու ամբողջ քաղաքում, շրջելու ենք վարչական շրջաններով եւ բոլորին հրավիրելու ենք Կենտրոնական բանկի դիմաց։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, ԿԲ–ի դիմաց ընդդեմ վարկային կազմակերպությունների բարձր տոկոսադրույքների՝ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի Մանուել Մանուկյանը։

«Խոսքս ուղղում են իշխանություններին, ՀՀ վարչապետին, որ կարգի հրավիրի այս կառույցը։ Երեկ էլ ենք եկել, չեն բարեհաճել իջնեն ներքեւ, որովհետւ 3 հարց ենք տալու, չեն կարողանալու ոչ մի պատասխան տան։ Իրենք ամբողջ կյանքում գրասենյակներում թաքնված իրենց սեւ գործն արել են, իրենք նստած են մի ճյուղի վրա եւ այդ ճյուղը սղոցով կտրում են, երբ կտրեցին վերջացրին, ոչ թե միայն իրենք են կործանվելու, այլ կործանելու են ամբողջ պետությունը, որի համար շատ տղերք կյանք են տվել։ Պայքարը միայն առաջնագծով չի վերջանում, եթե այսօր զինվորի ծնողին այստեղ թալանում են, զինվորն առաջնագծում ի՞նչ մարտունակությամբ պետք է կանգնի կամ զինվորականին, որ թալանում են, նրանից ի՞նչ են ակնկալելու։ Պատմություն կա, որ դեւը փակում է ժողովրդի ջուրը, Կենտրոնական բանկը դեւ է, որ փակել է մի ամբողջ ժողովրդի սնուցելու  ֆինանասական համակարգը, նստել է ձեր գլխին, ձեզ սարքել է իր համար ստրուկ»,– ասաց նա։

Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին փոխանցեցին, որ ԿԲ–ից հայտնել ոն, որ 1 հոգի կարող է ներս մտնել եւ հանդիպել ԿԲ–ի ներկայացուցչի հետ, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվեցին, ասելով, որ ներկայացուցիչը թող գա։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ 2 տարի առաջ համակարգային փոփոխություններ եղան, բայց նման կառույցները, նման գործելաոճով խոչընդոտում են այդ գործընթացին։

«Բերեք արդար Հայաստան ձեւավորենք, բաշխենք ֆինանսական միջոցները հավասար, վա՞րկ ես ոզում, ողջամիտ տոկոսով վերցրու, մարի, եթե մեկն էլ կլինի, որ չի մարի ամբողջ ազգով ամոթանք կտանք։ Չեմ մտոնւմ, որեւէ մեկի անձնական կյանք, բայց հստակ տեղեկություններ ունենք. սաղի հարսներն ու աղջիկները գնում են Ամերիկայում ծննդաբերելու, այդ ինչո՞ւ, այստեղի գյուղացի աղջիկը, հարսը այստեղ կծննդաբերի, ձեր աղջիկը վերին արտի ցորենն ա, պետք է տանեք Ամերիկա, ո՞ւմ փողերով, ձեր փողերով տարեք, իմ փողերով թույլ չեմ տա»,–ասաց ակցիայի մասնակիցը։

Նրա խոսքով՝ անգամ բյուջեի կատարողականը սխալ է զեկուցվում. «Դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին, բյուջեի կատարողականը ԱԺ–ում սխալ է զեկուցվում։ Զեկուցում են, թե 300 միլիոն, միլիարդ ուղղվել է գյուղատնտեսությանը, չկա՛ նման բան, այդ գումարները մանիպուլիացիաներով դարձել են առեւտրային բանկերի սեփականություն, փաստեր կբերեմ, եթե չէ, ասեք գնդակահարենք»։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси