Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Մյուս անգամ չհամարձակվեք Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, չփորձեք սպառնալ Մարդու իրավունքների պաշտպանին». Արման Թաթոյանը՝ Վաղարշակ Հակոբյանին

«Մյուս անգամ չհամարձակվեք Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, չփորձեք սպառնալ Մարդու իրավունքների պաշտպանին». Արման Թաթոյանը՝ Վաղարշակ Հակոբյանին

13:32 | 12.05.2020 | Քաղաքականություն

«Մյուս անգամ չհամարձակվեք Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, չփորձեք սպառնալ Մարդու իրավունքների պաշտպանին». Արման Թաթոյանը՝ Վաղարշակ Հակոբյանին

 

 

Խորհրդարանում այսօր իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն իր ամբողջ ելույթը նվիրեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեության քննադատությանը: Պատգամավորը նշեց, որ ՄԻՊ-ն իր ամբողջ զեկույցում քիչ տեղ է հատկացրել կանանց իրավունքներին, հավելելով նաև, որ Արման Թաթոյանն իր գործունեության ժամանակ ցուցաբերում է երկակի ստանդարտներ:

«Մեր իշխանական կանայք ենթարկվում են տեռորի, և դրա հետ կապված Ձեր վերաբերմունքն ու գնահատականը զրոյական է: Այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ հստակ հասկանաք, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո: Բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք աշխատել եք: Չեմ ուզում նսեմացնել ՄԻՊ-ի գրասենյակի կատարած հսկայական աշխատանքը, բայց Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ես Ձեզ խոհեմության, անաչառության և իրավիճակն ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում: Որպես ԱԺ պատգամավոր՝ ես բավարար եմ գնահատում Ձեր աշխատանքը, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси