Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Որպես ԱԺ պատգամավոր՝ Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար». Վաղարշակ Հակոբյանը՝ Արման Թաթոյանին

«Որպես ԱԺ պատգամավոր՝ Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար». Վաղարշակ Հակոբյանը՝ Արման Թաթոյանին

12:22 | 12.05.2020 | Քաղաքականություն

«Որպես ԱԺ պատգամավոր՝ Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար». Վաղարշակ Հակոբյանը՝ Արման Թաթոյանին

 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր ԱԺ-ում ելույթ ունեցավ և իր դժգոհությունն արտահայտեց առ այն, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր զեկույցում կանանց իրավունքներին քիչ է անդրադարձել:

«21-րդ դարում կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, անթույլատրելի է: Դուք Ձեր ելույթում ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որպեսզի ավելի խորքային բացատրեք կանանց իրավունքների մասին: Կարող եմ վստահեցնել, որ Դուք կարող էիք կրճատել Ձեր միտքը զեկույցի այլ հատվածներում, սակայն կանանց իրավունքների մասին պետք է խոսեիք ավելի համապարփակ»,- նշեց իշխանական պատգամավորը:

Նա հույս հայտնեց, որ ՄԻՊ-ն իր վերջնական զեկույցում այդ խնդրին կանդրադառնա:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից երկու տարի է անցել, և իշխանությունը՝ որպես ընդհանուր համակարգ, և իշխանությունում եղած առանձին մարդիկ ենթարկվում են ամենօրյա տեռորի, հոգեբանական բռնության, էլ չի ասում, թե կանանց մասին ինչեր են խոսում և ասում:

«Մեր իշխանական կանայք ենթարկվում են տեռորի, և դրա հետ կապված Ձեր վերաբերմունքն ու գնահատականը զրոյական է: Այստեղ միտում եմ տեսնում և ուզում եմ հստակ հասկանաք, որ Դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո: Բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք աշխատել եք: Չեմ ուզում նսեմացնել ՄԻՊ-ի գրասենյակի կատարած հսկայական աշխատանքը, բայց Ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ես Ձեզ խոհեմության, անաչառության և իրավիճակն ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում: Որպես ԱԺ պատգամավոր՝ ես բավարար եմ գնահատում Ձեր աշխատանքը, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»,- եզրափակեց պատգամավորը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси