Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Առաջիկայում անցյալը խմբագրելու և ներկան կարգի գցելու ցավոտ գործընթացը բոլորին պահելու է քաղաքական լարումների մեջ». Լենա Նազարյան

«Առաջիկայում անցյալը խմբագրելու և ներկան կարգի գցելու ցավոտ գործընթացը բոլորին պահելու է քաղաքական լարումների մեջ». Լենա Նազարյան

19:16 | 07.05.2020 | Քաղաքականություն

«Առաջիկայում անցյալը խմբագրելու և ներկան կարգի գցելու ցավոտ գործընթացը բոլորին պահելու է քաղաքական լարումների մեջ». Լենա Նազարյան

«Ամեն տարի հեղափոխական Կառավարության հաշվետվությունը քննելիս՝  ուզում եմ Կառավարության գործունեությունը դիտարկել հետևյալ տեսանկյունից, թե որքանո՞վ է մեզ հաջողվել՝ պետությունը, որը հարստահարող ու կեղեքող ռեժիմի ձեռքում էր, վերադարձնել հանրությանը: Ի՞նչ է արել Կառավարությունը, որպեսզի հանրությունը հետ ստանա նախկինում իրենից գողացված ունեցվածքը: Կամ այս նպատակի համար ի՞նչ հաստատուն մեխանիզմներ են ձևավորվել»,- այս մասին խորհրդարանում իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքին և արդյունքներին:

Ըստ նրա՝ կարևոր էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի ընդունումը, որն Արդարադատության նախարարության նախորդ տարվա մեծածավալ աշխատանքի արդյունք էր:

Լենա Նազարյանը նաև հիշեցրեց. «Արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ առաջիկայում անցյալը խմբագրելու և ներկան կարգի գցելու ցավոտ գործընթացը բոլորին պահելու է քաղաքական լարումների մեջ: Պարզ է, որ այն մարդիկ, որոնք իրենց անունն ու եռանդն են դրել իրենց ողջ ունեցվածքի մեջ, հեշտությամբ չեն վերադարձնի հանրային ունեցվածքը: Բայց  առանց արդարության վերականգնման,  մեր երկրում չի մարելու հանրային դժգոհությունը, չի վերականգնվելու իրական հանրային համերաշխությունը»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси