Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լակոտապետության վերջը եկել է.iravunk.com

Լակոտապետության վերջը եկել է.iravunk.com

15:19 | 07.05.2020 | Քաղաքականություն

iravunk.com-ը գրում է

Այն լակոտապետությունը, որը ստեղծել է Նիկոլը  ճաքում եւ տրաքում է մեջտեղից: Նիկոլականները, որոնք մժեղի նման լցվել են բոլոր պետական կառավարման օղակները,  իրենց ձեռքն են վերցրել բիզնեսի համով պատառները, արդյունքում, չկշտանալով իրենց միլիարդավոր պարգեւատրումներով, անցել են բացահայտ եւ անթաքույց թալանի: Ընդ որում,  Նիկոլը այլեւս չի կարողանում  իր լակոտներին  տալ հստակ բաժանում, թե որտեղ է ավարտվում մի նիկոլական լակոտի թալանելու տարածքը եւ որտեղ է սկսվում մյուսինը:

Արդյունքում  նիկոլական լակոտները իրար մորթում, գզում, ջարդում ու կողոպտում են: Ազգային ժողովի  նիկոլական որջում իրար հանդեպ ատելությունը, նախանձը, անվստահությունը ու  կասկածամտությունը գերազանցել են բոլոր հնարավոր սահմանները: Ու թեեւ այժմ քննարկվում է դեռ 4-5 հոգու ԱԺ մանդատից զրկելու հարցը, այնուամենայնիվ, այդ անիվը թափ է առնում: Ի դեպ, պատկերացնելու համար, թե ինչպիսի մթնոլորտ է ստեղծվել նիկոլական թիմում, կարելի է մեջբերել այն դեպքը, երբ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատգամավորուհիներից մեկին առաջարկում է «ուտել իր մանդատը»: Ի պատասխան դրա իմքայլական Վարդան Աթաբեկյանը զանգում է Կարապետյանին եւ քրեական ենթամշակույթին բնորոշ վերջին հայհոյանքը լցնում դրա գլխին:

Էլ ավելի բարդ վիճակ է իշխանության ավելի ցածր օղակներում` մարզպետարաններում ու Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումներում: Վերջերս  բախում է եղել Շենգավիթի 27-ամյա թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի եւ Երեւանի քաղաքապետարանի թաղման բյուրոյի տնօրեն Արման Իսկանդարյանի միջեւ: Սրանք էլ իրար մեջ չեն կիսել Շենգավիթի գերեզմանատան վարիչի պաշտոնը: Արդյունքում թաղապետի եղբայրը մի մեծ խումբ ջահելներով ներխուժում է Իսկանդարյանի աշխատասենյակ, որտեղ սկսում են հաշիվ մաքրել: Տղայական բազառ է բացվում, որը ավարտվում է քրեական ենթամշակույթին բնորոշ պահվածքով:

Դե, ինչ ասես, եթե  առաջին  փոխվարչապետն է արդեն իր ձեռքերին եւ լեզվին ազատություն տալիս ու կառավարության շենքում «ռազբորկա» անում իր ենթակաների հետ: Ի դեպ, օրերս Ավինյանը ասել է, թե ցավում է, որ  երկրում հեղաշրջում չի իրականանալու: Հավանաբար Նիկոլը  նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը, սակայն  մյուս կողմից պահել ու կառավարել իր լակոտապետությունը այլեւս չի կարողանում: Եվ երեկվա Ազգային ժողովում իր  հիստերիկ ելույթը, որտեղ նա շատ տաօրինակ ձայներ էր հանում եւ էլ ավելի տարօրինակ դեմքի արտահայտություններ էր ընդունում դրա վառ ապացույցն է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси