Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զինվորների կորած փողերի համար Ուրիխանյանը նախաձեռնում է քննիչ հանձնաժողով

Զինվորների կորած փողերի համար Ուրիխանյանը նախաձեռնում է քննիչ հանձնաժողով

13:23 | 07.05.2020 | Քաղաքականություն

iravunk.com-ը գրում է

Երեկ Նիկոլը գերազանցեց ինքն իրեն: Թվում էր, որ արդեն հիմարության, անկապության ու կապիկության ռեկորդը  խփած էր, բայց...

 Պարզվում է, որ անցյալ տարվա նոյեմբերից մինչեւ այսօր Հայաստանում ստեղծվել է 30 հազար աշխատատեղ: Համենայնդեպս, Նիկոլի թվաբանությունից այդպես դուրս եկավ:  Պատասխանելով չարչրկված այն  հարցին, թե ժամանակին հայտարարած 50 հազար նոր աշխտատեղերից  ինչու ոչ մի կոպեկ չի մտնում զինվորական աջակցության հիմնադրամ  Նիկոլը այդպես էլ որեւէ հոդաբաշխ, նորմալ մարդու ընկալման համար հասկանալի պարզաբանում չտվեց: Ավելին, նա ասաց, թե  նոր աշխատատեղերի թիվը դարձել է 87 հազար: Ըստ այդմ, ամեն ամիս կորում է 87 մլն դրամ, որը գործատերերը փոխանցում են պետությանը` յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ նվիրաբերելով զինվորների աջակցության հիմնադրամին: Սակայն ոչ ոք, այդ թվում հիմնադրամի հոգաբարձուների անդամները, անգամ ՊՆ նախարար Դաբիթ Տոնոյանը եւ իր ասելով նաեւ վարչապետը չգիտի, թե ո՞ւր են կորել այդ հսկայական միջոցները: Ընդ որում, հարցը բնավ էլ նոր չէ: Այդ հարցի մասին միայն ԱԺ-ում եւ միայն պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Նիկոլին հարցրել է առնվազն երեք անգամ, չհաշված բազմաթիվ գրավոր հարցումները, քննարկումները հիմնադրամում եւ այլն: Նախորդ նիստի ժամանակ 2019-ի նոյեմբերին Նիկոլը հարցի վերաբերյալ հերթական անգամ կմկմալուց հետո  խոստացավ, որ կհանձնարարի Պետական վերահոսկողության ծառայությանը ուսումնասիրել, թե ուր են կորել զինվորների փողերը: Երեկ էլ կմկմաց, թե ՊՎԾ-ն իրավունյք չունի ստուգելու, թե ուր կորան 2 մլրդ դրամը: Եվ միակ բանը, ինչ մանթրայի նման կրկնում էր Նիկոլը, որ այդ փողերը չեն կորել:

Ստեղծվում է անբնական եւ անգամ «Ճ» կլասի պետություն դեպքում անհնար իրավիճակ, երբ երկու տարի շարունակ կորում են հսկայական գումարներ, որոնք նախատեսված են զինվորների աջակցության համար, երկու տարի շարունակ դրանց վերաբերյալ հնչում են հարցեր ԱԺ-ի ամբիոնից եւ նույնքան ժամանակ երկրի վարչապետը եւ պաշտպանության նախարարը չեն կարող բացատրել, թե ուր են գնում վերոհիշյալ գումարները: Ավելին, հարց տվողներին  վերջերս հանեցին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից: Ավելորդ եւ անհարմար հարց տվողներն էլ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էր եւ հասարակակն գործիչ Մեսրոպ Մանուկյանը: Ընդ որում, վարչապետը, ավելի ճիշտ վարչապետի աթոռը զավթած անձը երեկ բացատրեց Տիգրան Ուրիխանյանի հեռացումը հիմնադրամի հոգաբարձուների ցանկից նրանով, որ վերջինս ունի  պատգամավորական վերահսկողության հնարավորություն եւ կարող է նախաձեռնել այդ հարցով խորհրդարանական քննիչ հանձանաժողով: Այսօր հայտնի դարձավ, որ Տիգրան Ուրիխանյանը, հարցը ականջի հետեւ չգցելով, դիմել է բոլոր խմբակցություններին հիմք ընդունելով վարչապետի երեկվա առաջարկը ստեղծել քննիչ հանձանաժողով զինվորի փողը գտնելու նապատակով:

Ի՞նչ եք կարծում, եթե Նիկոլին իսկապես հայտնի չլիներ, թե ուր է «կորել» 2 մլրդ դրամը, արդյոք դա որեւէ դժվարություն կկզամեր գտնել կես ժամվա ընթացքում: Մեծ գումար է, այն էլ զինվորի հացից կտրած: Նիկոլի եւ իր ամբողջ իշխանության հեղինակության հարց է, բայց... արդեն երկու տարի է չի գտնում: Հետեւապես պարզ է, որ տեղն էլ գիտի, եւ շատ լավ գիտի , թե ում գրպանն է եւ ինչ նպատակով է գնացել այն: Ուղղակի իրեն եւ շրջապատին ռետինե խողովակի տեղ դնելով փորձում է հիպնոզացնել բոլորին, թե այդ փողը չի կորել: Հիպնոզը ազդում է միայն փոքրաթիվ մնացած եւ վերլուծական որեւէ կարողությունից բնավ զրկված պողոսիկների վրա: Իսկ ազգաբնակչության  մեծ մասը հասկանում է, որ փողը կորել չի կարող , այն պարզապես  իր նշանակետին հասնելու ճանապարհին նստում է այս կամ այն գրպանում: Եվ թե ում գրպանում է նստել կոնկրետ զինվորի փողը հաստատ գիտի Նիկոլը ու իր ՊՆ նախարարը: Բայց եթե գիտեն եւ չեն ասում, նշանակում է ասելու բան չի:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси