Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ. Միքայել Մինասյանը մանրամասներ է պատմել Վանեցյանի հետ հանդիպումից

Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ. Միքայել Մինասյանը մանրամասներ է պատմել Վանեցյանի հետ հանդիպումից

21:20 | 02.05.2020 | Հասարակություն

Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ. Միքայել Մինասյանը մանրամասներ է պատմել Վանեցյանի հետ հանդիպումից

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմում է 2019 թվականին փետրվարին Հռոմում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ Վանեցյանը իր հետ  հանդիպել է  Փաշինյանի հանձնարարությամբ:

Միքայել Մինասյանը նշել է, որ Վանեցյանին ճանաչել է, սակայն մտերիմ չեն եղել

Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի սիմվոլիկ գումար վճարել ինչ–որ հիմնադրամի, բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն, սակայն պետք է դադարեցնի իր քաղաքական գործունեությունը եւ որոշ ժամանակ չվերադառնա Հայաստան:

«Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, պարզապես անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի, պետք է ավելացնեմ, պետության թշնամի, որովհետեւ այն, ինչ այսօր կատարվում  ՀՀ-ում եւ հայ ժողովրդի հետ, դա պարզապես դավաճանություն է»,-ասել է նա:

Միքայել Մինասյանը նշել է, որ դեսպանի աշխատանքը թողնելուց հետո բազմաթիվ առաջարկություններ է ստացել տարբեր կազմակերպությունների եւ երկրների կողմից, սակայն մերժել է դրանք, քանի որ չէր կարող նստել եւ նայել, թե ինչպես է երկիրը կործանվում:

«Այսօր կա մի իրավիճակ, որ չնայած պետության ղեկավարի բազմաթիվ հայտարարությունների, որ ես սեփականաշնորհել եմ ռազմավարական օբյեկտներ, որ այսպես, այնպես, թալանը, միլիարդները, կրկնում եմ, որ չկա մի փաստ թալանի եւ որեւէ գործարքի, որ ես թալանչի եմ: Ես ուզում եմ հստակ ձեզ ասեմ՝ նայելով ձեր աչքերի մեջ, որ ես երբեք չեմ գողացել, չեմ թալանել եւ ձեռքերս չեմ մտցրել ՀՀ բյուջեի մեջ, ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է ամաչեմ»,- ասել է նա` հավելելով, որ իր միակ նպատակն է ծառայել Հայաստանի ժողովրդին:

Միքայել Մինասյանը տեսանյութի վերջում կոչով դիմեց ՀՀ իրավապահներին`ասելով, որ ամեն ինչ ֆիսքսվում է եւ հետո, երբ սկսեն նրանց դատել, նրանք չեն կարողանալու ասել, որ կատարում էին հրամաններ:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси