Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին և երախտիքի խոսք ուղղեց Ցեղասպանությունը ճանաչած պետություններին

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին և երախտիքի խոսք ուղղեց Ցեղասպանությունը ճանաչած պետություններին

09:58 | 24.04.2020 | Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքից երախտիքի խոսք հղեց այն պետություններին, որոնք ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ տիկին Աննա Հակոբյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում իր ուղերձում ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 30 երկրներ: «Մենք երախտապարտ ենք բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին, հոգևոր և աշխարհիկ առաջնորդներին, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

ՀՀ վարչապետի խոսքով՝ տարիներ տևած և պետական որոշմամբ իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց. 1.5 միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից:

«Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի հետևանքով հայ ժողովուրդը ոչ միայն ահռելի մարդկային կորուստներ կրեց այլև ենթարկվեց հայրենազրկման և մշակութային ջարդի: Անդառնալի էին մեր ժողովրդի հոգևոր և կրոնական ժառանգության կորուստները, հսկայական էին նրա նյութական վնասները: Օսմանյան Կայսրության իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ինքնության, այլև ողջ մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն էր: Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ այս ողջ գործընթացի ամենաուժեղ խորհրդանիշը, որովհետև այդ օրը հարյուրավոր հայ մտավորականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ երիտթուրքերի կառավարության հրամանով ձերբակալվեցին, աքսորվեցին, սպանվեցին կամ անհետ կորան: Արդեն 55 տարի ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Առաջին անգամ 1965 թվականին էր, երբ հազարավոր հայեր մայրաքաղաք Երևանում այդ օրը հիշատակի զանգվածային միջոցառում իրականացնելու հնարավորություն ստացան: Եվ սա կապված էր ոչ միայն Խորհրդային Միությունում «ջերմացման ժամանակաշրջանի», այլև այն փաստի հետ, որ 1946-49 թվականներին շուրջ հարյուր հազար հայեր, հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ, հայրենադարձվեցին Հայաստան, դարձան Խորհրդային Հայաստանի լիարժեք մասը, բորբոքելով այստեղ անթեղված ցավը, հիշողությունը, կարոտը: Խորհրդային Հայաստանի իշխանությունն ապրիլի 24-ը ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու և Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու որոշում կայացրեց: Եվ այս վեհաշուք կոթողը դարձավ մեր ժողովրդի հավերժության ամենապերճախոս խորհրդանիշներից մեկը»,-ընդգծեց նա:

Այդ նույն ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժում սկսվեց նաև հայկական Սփյուռքի գաղթօջախներում: Այդ շարժումը, որը տասնամյակներ շարունակ անձնվիրաբար ղեկավարում են Սփյուռքի քաղաքական և հասարակական կառույցները, հետևողական և անխոնջ քայլերի շնորհիվ բազմաթիվ երկրներում պսակվեց հաջողությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси