Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Լուսավառ ոգեկոչման րոպե»՝ Եղեռնի 105-րդ տարելիցին. 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերը (ուղիղ)

«Լուսավառ ոգեկոչման րոպե»՝ Եղեռնի 105-րդ տարելիցին. 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերը (ուղիղ)

21:01 | 23.04.2020 | Հասարակություն

«Լուսավառ ոգեկոչման րոպե»՝ Եղեռնի 105-րդ տարելիցին. 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերը (ուղիղ)
 

Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերն այսօր՝ ապրիլի 23-ին, ուղիղ ժամը 21:00-ին 3 րոպե կղողանջեն, ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը:

Կառավարությունը հորդորում է քաղաքացիներին նույն ժամին մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսի լույսը՝ այդպես միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային։ Այդ ընթացքում կհնչի Ռ. Պատկանյանի «Արի իմ սոխակ» երգը, և բոլորի հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։

Այսօր կայանալիք յուրահատուկ ակցիային մասնակցելու կոչով քաղաքացիներին դիմել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ժամը 21.00-ին ղողանջում են բոլոր եկեղեցիների զանգերը։ Անջատում ենք մեր բնակարանների բոլոր լույսերը եւ մեր բջջային հեռախոսների միացված լապտերները պարզում Ծիծեռնակաբերդի ուղղությամբ։ Արարողությանը կարող ենք հետեւել նաեւ եթերում»:

Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ ապրիլի 21-ից փակ է Ծիծեռնակաբերդ տանող բոլոր ճանապարհները: Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси