Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկոլը շարունակում է կենտրոնացնել իր ձեռքում պետական լծակները

Նիկոլը շարունակում է կենտրոնացնել իր ձեռքում պետական լծակները

19:32 | 23.04.2020 | Քաղաքականություն

Նիկոլը շարունակում է կենտրոնացնել իր ձեռքում պետական լծակները

Բազմիցս խոսվել է, որ  այն սուպերվարչապետության մոդելը, որն այսօր  սահմանված է գործող սահմանադրությամբ, պետք է փոփոխել եւ վարչապետի ձեռքից պետք է վերցնել որոշակի գերլիազորություններ: Համենայնդեպս, դրա մասին էր ղժղժում Նիկոլը դեռեւս 2018թ.-ից սկսած, երբ ընդդիմադիր պատգամավոր էր: Սակայն  իշխանությունը բռնազավթելուց հետո Նիկոլը այս հարցում նույնպես կտրուկ փոխեց իր վերաբերմունքը եւ մեծ հաճույքով մտավ սուպերվարչապետի դերի մեջ:

Բացի այդ Նիկոլը որոշել է, որ եղած ոստիկանական համակարգը լիարժեք չի ապահովում նրա  իշխանության անձեռնմխելությունը: Դրա համար նա ստեղծում է ոստիկանական նոր զորատեսակ` ազգային գվարդիա, որի հիմնական գործառույթը պետք է լինի ապահովել իշխանության հարատեւութունը եւ պայքարել ժողովրդի զանգավածային դրսեւորումների դեմ: Այդ նպատակով Նիկոլը պատրաստվում է կատարել հսկայածավալ ծախսեր: Ազգային գվարդիայի համար միայն ավտոմեքենաների քանակը գերազանցում է 400 ավտոմեքենա, էլ չենք խոսում համազգեստի, զրահաբաճկոնների, սաղավարտների, զենքի, հատուկ միջցների վրա նախատեսվող ծախսերը:Սակայն  պարզվում է, որ անգամ ներկայիս լիազորությունները Նիկոլին չեն բավարարում: Այսօրվա կառավարության նիստում  նա  ընդունեց օրենքի նախագիծ, որով կառավարությունը ստանում է նոր լիազորություններ ֆինանսական միջոցներ տնօրինելու ուղղությամբ: Բան  այն, որ  բյուջետային համակարգի մասին օրենքով կոնկրետ սահմանվում են այն գործողությունները, ծախսերը եւ դրանց չափաբաժինները, որոնց իրավունքը ունի կառավարութնունը: Նիկոլին քիչ թվաց այդ լիազորությունները եւ նա որոշեց իրեն իրավունք վերապահել կատարել բյուջեով չնախատեսված գործողություններ եւ ծախսեր: Այսինքն` իր սուպերվարչապետական լիազորությունները էլ ավելի ընդլայնել:

Եվ այդ ամենը կատարվում է հենց այն պահին,  երբ բացի մի խումբ նիկոլականներից, ովքեր  ստանում են աստղաբաշխական աշխատավարձներ եւ պարգեւատրումներ, մնացած ամբողջ ժողովուրդը գտնվում է աղքատության եզրին կամ  արդեն  դրա անդունդում է: Եվ այստեղից է Նիկոլի վախը, որ մարդիկ  այլեւս չեն պատրաստվում դիմանալ իրենց հանդեպ նիկոլականների թալանին ու ծաղրին եւ շատ շուտով համբերության բաժակը կլցվի: Հենց ժողովրդից պաշտպանվելու համար էլ Նիկոլը ստեղծում է ոստիկանական նոր պատժիչ ջոկատներ ու դրա հետ մեկտեղ փարիսիաբար էկրանից խոսում, թե միայն ժողովուրդը կարող է նրան կանգնեցնել եւ ոչ ոք չի ուզում խլել ժովորդից այդ իրավունքը: Այդ դեպքում ում դեմ են ստեղծվում  պատժիչ ոստիկանական ջոկատները:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси