Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 51 դեպք, 1-ը` մահվան ելքով. մարզպետ

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 51 դեպք, 1-ը` մահվան ելքով. մարզպետ

18:57 | 23.04.2020 | Քաղաքականություն

Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 51 դեպք, 1-ը` մահվան ելքով. մարզպետ
 

Գեղարքունիքի մարզում   ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք,  1-ը` մահվան ելքով: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նա մասնավորապես նշել է.

«Կորոնավիրուսային հիվանդությամբ  մեկուսացված են   172 հոգի,  617 քաղաքացի ինքնամեկուսացված է։

87 տարեկան կինը ունեցել է  կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի  անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև  խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն,  իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ  գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։

Ցավոք, ուղեկցվող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси