Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
iravunk.com ՆԻԿՈԼՆ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ՝ ՍՈՐՈՍՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱՅՐԱՀԵՂ ՍՐՎԵԼ ԵՆ

iravunk.com ՆԻԿՈԼՆ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ՝ ՍՈՐՈՍՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱՅՐԱՀԵՂ ՍՐՎԵԼ ԵՆ

19:33 | 22.04.2020 | Քաղաքականություն

ՆԻԿՈԼՆ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ՝ ՍՈՐՈՍՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱՅՐԱՀԵՂ ՍՐՎԵԼ ԵՆ

Ապրիլի 20ին դարձանք Նիկոլի հերթական ֆեյսբուքյան ճառի ականատեսը: Թե ինչ սատանաներ էին անցել նրա գլխով, կամ ինչ ներիշխանական գործոններ էին դրդել, որ երկար-բարակ խոսեց հասարակության այն շերտերի մասին, որոնք, իր կարծիքով, հիասթափված են «հեղափոխությունից», մեր պարզելիք հարցը չէ, այլ մասնագետների խնդիր է: Չնայած, հիասթափվածների այնպիսի երկու խումբ ներկայացրեց, որ միանգամից այդ հերթական ճառին ուշագրավ իմաստ տվեց:

ԸՍՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ՈՂՋ ԵՐԿԻՐՆ Է ՀԻԱՍԹԱՓՎԱԾ

Այսպես, Նիկոլը հայտարարեց, որ իրենից հիասթափված  են թե՛ արեւմտամետները, թե՛ ռուսամետները: Կարճ ասած, գործնականում ողջ երկիրը: Բայց ինչո՞ւ Փաշինյանը որոշեց այդ դաշտ մտնել, ընդ որում` ակնհայտորեն իր համար ոչ ձեռնտու պնդումներ առաջ քաշելով: Հասկանալու համար նախ հիշեցնենք, թե ի՞նչն է նա համարում պատճառը, որ այդ երկու խմբերը հիասթափվել են: Նիկոլը սկսեց արեւմտամետներից, եւ հազիվ թե դա պատահական լիներ. «Հաջորդ խումբը, որը հիասթափվելու պատճառ ունի, դրանք արեւմտամետներն են, որոնք կամ հավատացել են, կամ հույս են ունեցել կամ վստահություն են տածել հայտնի շրջանակների ասածի նկատմամբ, ովքեր հավաստիացրել են, թե Հայաստանում հեղափոխություն են արել արեւմտամետ ուժերը: Եվ արեւմտամետ ուժերը, որոնք Հայաստանում հայտնի են, որ կան, մտածել են, թե ինչ լավ է, մերոնք՝ արեւմտամետները, եկան իշխանության: Ժամանակի ընթացքում նրանք հասկացել են, որ իրականում արեւմտամետ ուժ Հայաստանում իշխանության չի եկել: Ուզում եմ ասել, որ արեւմտամետները հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունեն»:

Կարճ ասած, Նիկոլը խոստովանում է հետեւյալը. արեւմտամետները նրան համարում էին իրենց մարդը, որին «գունավոր հեղափոխության» միջոցով հասցրել են իշխանության, բնականաբար` ակնկալելով տարաբնույթ հարցերի լուծում: Բայց չէ՞ որ նման համոզմունքի համար պետք է որ արեւմտամետները լրջագույն հիմքեր ունենային: Ու ունեին. դեռ ընդդիմադիր ժամանակներում Նիկոլը քաղաքական այնպիսի ուղղվածության մեջ էր, որին անգամ ամենամոլի արեւմտամետները կնախանձեին: Միայն այն, որ հենց նա էր խորհրդարանական ամբիոնից իրեն կոտորում, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից, արդեն իսկ բավական էր նրան ոտով-գլխով արեւմտամետ համարելու համար: Իսկ այն, որ արեւմտյան ողջ մեդիառեսուրսները, գրանտա-գրանտակերական ուժերը, մինչեւ իսկ՝ աղանդավորական ու ԼԳԲՏ-ական կառույցները եւ այլն լծված էին «հեղափոխության» գործին, իր հերթին էր արեւմտամետների մոտ հիմնավորում այն համոզմունքը, որ սեփական մարդուն են մղում իշխանության: Առավել  եւս, որ Նիկոլն այդ հսկայածավալ ու որոշիչ օժանդակությունից չէր հրաժարվում: Հաջորդ փաստը. այն, որ «հեղափոխությունից» հետո իշխանական համակարգի ինչպես տեսանելի (կառավարություն, ԱԺ եւ այլն) այնպես էլ ստվերային հատվածը միանգամից լիուլի լցվեց արեւմտամետներով (սորոսականներ, ադ կարգի այլ կառույցների հովանավորյալներ), այդ ուժերի մոտ արդեն իսկ հիմնավոր առիթ էր վստահ լինելու համար, որ իշխանության ղեկին իրենց մարդն է: Արդյունքում, արեւմտամետներն արդարացվա՞ծ «հույս են ունեցել կամ վստահություն են տածել», որ իրենք են «հեղափոխություն» արել ու սեփական մարդուն հասցրել իշխանության. միանշանակ այո: Նիկոլը ժամանակին հստակ, ռեալ քայլեր կատարե՞լ է, որ արեւմտամետների մոտ նման հույսեր չլինեն. էլի միանշանակ, բայց՝ ոչ: Այսինքն, արեւմտամետները հիասթափվելու օբյեկտիվ հիմքեր ունեի՞ն... Բայց չէ, այստեղ մի պահ կանգ առնենք: Իսկ ո՞վ է ասում, որ արեւմտամետները հիասթափված են: Նիկո՞լը: Բայց ո՞րն է երաշխիքը, որ նա ճիշտն է ասում, այ, սա դեռ հասկանալ է պետք:

«ՉԱՐԴԱՐԱՑՐԵ՞Ց ԲԱՐՁՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

Վերջին եզրակացությունները ֆիքսելով` անցնենք ռուսամետներին: Ի դեպ, նկատենք նաեւ, որ արեւմտամետների մասին խոսելիս Փաշինյանը պարզ ցույց էր տալիս, թե նրանք անձամբ իրենից են հիասթափված, որ հենց ինքը չի արդարացրել նրանց հույսերը: Բայց ահա ռուսամետների հետ կապված Նիկոլի նկարագրած պատկերն այլ  է: «Հիասթափվողների հաջորդ խումբը ռուսամետներն են, որովհետեւ նրանք կա՛մ մտածում էին, որ Ռուսաստանն իր լծակներով թույլ չի տա մեր իշխանության գոյությունը Հայաստանում, կա՛մ որ Հայաստանի իշխանությունն այնքան մարիոնետային կդառնա եւ ստիպված կլինի դաշտ բացել եւ իշխանությունը կիսել ռուսամետների հետ...»: Նիկոլի այս խոսքի տակ կա այն ակնհայտ ենթատեքստը, որ ռուսամետները հիասթափված են Մոսկվայից, որ նախ՝ չխանգարեց նիկոլյան «հեղափոխությանն» ու նրա իշխանության ստեղծմանը, հետո էլ բավարար ճնշումներ չի գործադրում: Իսկ այս մտքի հաջորդ եզրահանգումն այն է, որ ռուսամետները Նիկոլի հետ կապված առանձնակի հույսեր չեն կապել՝ նրան ընկալելով որպես արեւմտամետ (հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է ակնկալեին, որ Մոսկվան կխանգարի նիկոլյան «հեղափոխությանը»): Ուստիեւ, վերադառնանք արեւմտամետներին, հաշվի առնելով, որ Նիկոլն այսպիսով ակամա խոստովանեց, որ ժամանակին նրան հայաստանյան ողջ քաղաքական դաշտն էր ընկալում որպես արեւմտամետ՝ դրանից բխող սպասելիքներով հանդերձ: Ուրեմն, Նիկոլն իրո՞ք հիասթափեցրել է արեւմտամետներին: Մի կողմից, հայաստանյան իշխանական համակարգում այնքան արեւմտամետ է լցված, որ նրանք պետք է լիուլի բավարարված լինեին: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր արեւմտամետներն ամենեւին էլ չեն կարող բացառապես սեփական ցանկություններով, ամբիցիաներով ու սպասելիքներով առաջնորդվել: Ի վերջո, դրսից փողերը եկել ու գալիս են շատ կոնկրետ հարցեր լուծելու համար, ու տեղական կամայական արեւմտամետն այդ փողը վերցնելու եւ հրահանգավորված գործողությունը չկատարելու դեպքում լրջագույն խնդիրներ կունենա. առնվազն կգործադրվեն կիլոմետրանոց կոմպրոմատները, որի տակից հաստատ դուրս չի գա:Կարճ ասած, խոսքը ոչ թե մեր արեւմտամետների մասին է, այլ դրսի ֆինանսավորող տիկնիկավարների. այդ նրանք են, որ կարող են հիասթափվել կամ չհիասթափվել Նիկոլից: Ուրեմն, հարցը ձեւակերպենք այսպես՝ Նիկոլը հիասթափեցրե՞լ է դրսի, ընդհանրական տերմինով ասենք, սորոսանման տիկնիկավարներին: Հարցի պատասխանը գտնելը դժվար չէ. բավական է գլուխ հանել մեկայլ  հարցից՝ իսկ ի՞նչ էին սպասում սորոսանմանները Նիկոլից եւ նիկոլյան «հեղափոխությունից»: Առաջին հերթին, իհարկե, իշխանության ամբողջական յուրացում սեփական կադրերի կողմից: Այս սպասելիքը, թերեւս, արդարացված է: Բայց հասկանալի է, օրինակ, Սորոսի հիմնական դարդուցավն այն չէր, որ սեփական «ճ» կարգի ենթականերից մեկը Հայաստանում պաշտոն ստանա ու իրեն լավ զգա: Ամբողջական իշխանափոխությունը պետք էր մի շարք խորքային հարցերի լուծման համար: Սկսած երկրի «լիակատար դեմոկրատացումից» (ԼԳԲՏ-ների ու աղանդավորների «իրավունքներ», ամեն մի ազգայինի ոչնչացում՝ եկեղեցի, կրթություն, մշակույթ), վերջացրած ռուսների այս հատվածից դուրս մղելով: Այսինքն, հասնում ենք Արցախին, հաշվի առնելով, որ քանի դեռ կա ներկայիս կիսապատերազմական վիճակը, հազիվ թե իրատեսական լինի ռուսներին դուրս մղելու հիմնական դրույթը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից: Լուծվա՞ծ են այս հարցերը Նիկոլի երկամյա իշխանությունից հետո: «Դեմոկրատացման» ուղղությամբ ինչ-ինչ մանր քայլեր արված են՝ որոշ օրենքներ «սղացնելու» միջոցով: Բայց հիմնականը՝ «Ստամբուլյան կոնվենցիայի» ընդունումը դեռ չկա: Խոսք չկա նաեւ ռուսական  ռազմաբազայի դուրսբերման մասին, իսկ ահա արցախյան ընտրություններում Նիկոլն իր քայլերով, ըստ էության, հաստատեց սորոսականների թեկնածուի պարտությունը:Տիկնիկավար սորոսները Նիկոլից հիասթափվելու առիթ առնվազն այս պահին ունե՞ն. թերեւս այո: Ու հենց դա էր ասում Փաշինյանը. «Արեւմտամետները հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունեն»: Իսկ թե ինչու այս պահին որոշեց այդ մասին խոսել, դա արդեն, թերեւս, պետք է փնտրել ներքին ինտրիգների դաշտում:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси