Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում, այլապես գազամատակարարումը կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»

Վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում, այլապես գազամատակարարումը կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»

19:09 | 22.04.2020 | Հասարակություն

Վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում, այլապես գազամատակարարումը կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»

Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի: Այս մասին հայտարարություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունն առ այն, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում: Փետրվար-մարտին բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում, այլապես գազամատակարարումը կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси