Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Եռակի անգամ Ձեր համար ցավում եմ, պարոն Մարուքյան». ԱԺ նախագահն  արձագանքեց Էդմոն Մարուքյանի ելույթին

«Եռակի անգամ Ձեր համար ցավում եմ, պարոն Մարուքյան». ԱԺ նախագահն արձագանքեց Էդմոն Մարուքյանի ելույթին

12:31 | 15.04.2020 | Քաղաքականություն

«Եռակի անգամ Ձեր համար ցավում եմ, պարոն Մարուքյան». ԱԺ նախագահն  արձագանքեց Էդմոն Մարուքյանի ելույթին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հերթական ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ հարցականի տակ է դնում Արարատ Միրզոյանի անաչառությունը, քանի որ վերջինս չի արձագանքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վիրավորական ելույթներին, փոխարենը՝ արձագանքում է միայն ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:

Նա նաև հայտարարեց, որ ԱԺ նախագահն իմացել է վերջերս արտահերթ նիստ գումարելու մասին, որի ժամանակ քննարկվում էր անձանց հեռախոսազանգերը ֆիքսելու վեաբերյալ նախագիծը, սակայն ընդդիմությանը նիստից միայն հինգ րոպե առաջ է տեղեկացրել:

Արձագանքելով՝ ԱԺ նախագահն ասաց, որ այն պահին, երբ իմացել են, որ գումարվելու է արտահերթ նիստ, դրանից անմիջապես հետո տեղյակ են պահել բոլոր խմբակցություններին.

«Բուն նիստը սկսվել է 17:00-ին, նույնիսկ նիստից առաջ հայտարարվել է, որ բոլոր պատգամավորները կարող են գալ, այսինքն՝ հրավիրվել ենք դահլիճ: Ավելին՝ տեղի է ունեցել նաև երկրորդ ընթերցում, և եթե նույնիսկ ԱԺ նախագահի չարամիտ ու կանխամտածված քայլի արդյունքում չէիք տեղեկացվել, ապա երկրորդ ընթերցման համար առաջին րոպեներից ասվել է, որ գաք»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ իշխանություն է ընկել ԱԺ նախագահի ձեռքը, սակայն չգիտի՝ այն ինչպես օգտագործել, Արարատ Միրզոյանն ասաց, որ նման խոսքերն իրեն չեն վնասում:

«Այս խոսքերն իմ իղձերի մասին չեն խոսում, այլ երևի այդ բառերի հեղինակի: Գիտեք, անաչառությունն ու ամեն ինչ կարող եք կասկածի տակ դնել, դա Ձեր իրավունքն է, եթե Դուք չեք տեսնում տարբերությունը քաղաքական ելույթի միջև, երբ ամբիոնից արվում է հայտարարություն և ասվում, որ մանիպուլյատոր եք, որի համար բերվում են փաստեր, բայց տեղից Դուք նույն պատգամավորին ասում եք, թե՝ դուք ով եք, եթե այս ամենը Դուք չեք տեսնում՝ եռակի անգամ Ձեր համար ցավում եմ, պարոն Մարուքյան»,- եզրափակեց նա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси