Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործեք. Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

Իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործեք. Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին

11:59 | 15.04.2020 | Քաղաքականություն

Իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործեք. Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին
 

Իշխանությունը՝ «Իմ քայլը» դաշինքը, կարող է խռովել, ԱԺ նախագահը չի կարող, նա պետք է լինի բոլորի ԱԺ նախագահը, բայց այդպես է ստացվել, նորմալ է այդպես կաշխատենք, խորհրդարանի բնականոն գործունեությունը չի ապահովվել եւ նկատողությունների հետ կապված տպավարություն ունեմ, որ իշխանություն է ընկել ձեռքներդ չգիտեք ոնց օգտագործեք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, ԱԺ ամբիոնից ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով հեռախոսազնագերի գախտնալսման նախագծին։

«Նախ ուզում եմ ԱԺ նախագահի անաչառությունը հարցականի տակ դնել, որովհետեւ պարոն Միրզոյանն արդեն, որերորդ անգամն է, որ դուք «Իմ քայլի» վիրավորական ելույթներին չեք արձագանքում, արձագանքում եք միայն ընդդիմության ելույթներին, բայց դուք դրանով ձեղ եք վնասում։ Այդ օրը խռովել էիք երեւի, որ նախագիծը տապալվել էր։ Մենք հարցումներ ենք արել արտահերթ նիստի հետ կապված, այն նիստի, որի մասին դուք 5–ից 5 պակաս էիք իմացել ու 88 հոգով եկել էիք։ Կառավարությունը բնականաբար շուտ է նիստ գումարել եւ հրավիրել արտահերթ նիստ, բնականաբար ԱԺ նախագահն իմացել է,լ որ կառավարությունը նիստ է գումարում արտահերթ նիստ հրավիրելու եւ չի տեղեկացրել մեզ։ Ինչ, որ նախկինում միշտ արվել է»,– ասաց Մարուքյանը։

Պատգամավորն անդրադարձավ նաեւ բանկային գաղտնիքի վերաբերյալ նախագծին. «ՀՀ–ում կարելի է ասել այլեւս բանկային գաղտնիք չկա։ Իշխանությունն անգիր գիտի ով, ինչքան փող ունի բանկերում եւ դրա մասին իշխանությունը խոսում է հրապարակային։ Արժեթղթերի շուկան մտնում եք այս ձեւով, ո՞վ է ներդրում անելու Հայաստանում, հետաքրքիր է։ Վարջին հարցուպատասխանը նայեք Տիգրան Ուրիխանյանի եւ վարչապետի, երբ վարչապետը նրան ասում է՝ ձեր շրջապատի մարդկանց ավանդները թող բերեն, բան անեն, ինքը որտեղի՞ց գիտի Տիգրան Ուրիխանյանի շրջապատում ով ավանդ ունի։ Թերթում որտեղի՞ց գիտեն, ո՞ր թերթում են գրել, կարո՞ղ է «Հայկական Ժամանակ»–ում են գրել։

Պատգամավորի խոսքով՝ այս նախաձեռնությունները վատ տեղ են տանում ու այս ճանապարհով լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, ներդրումներ չենք ունենալու, ապա ավելացրերց, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու այս նախագծին։

Մարուքյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Այդ օրվա նիստի հետ կապված, որ պահին տեղեկացվել է ԱԺ–ն, այդ պահից սկսծ զուգահեռաբար տեղեկացվել են բոլոր խմբակցություները։ 5–ից 5 պակաս, թե 5–ն անց կես են մարդիկ դահլիճում հավաքվել, բուն նիստը սկսվել է 5–ն անց 30 քանիս։ Ավելին տեղի է ունեցել 2–րդ ընթերցում եւ եթե 1–ինը, նույնիսկ եթե ԱԺ նախագահի չարամիտ, կանխամտածված կերպով չէին տեղեկացրել, ապա 2–րդ ընթերցման համար հենց առաջին րոպեներից ասվել է ժամ, բոյկոտել եք, մի գցեք ԱԺ նախահագահի վրա։ Երկրորդը՝ դուք, որ ԱԺ նախագահին ասում եք իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք ոնց օգտագործեք. պարոն Մարուքյան այս ձեւակերպումը եւ խոսքերը ինձ չեն վնասում եւ իմ թաքնված իղձերի մասին չե խոսում, այլ այդ բառերի հեղինակի»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси