Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսը մեզ չի հաղթի. Մեծ Բրիտանիայի թագուհու ուղերձը Զատկի կապակցությամբ

Կորոնավիրուսը մեզ չի հաղթի. Մեծ Բրիտանիայի թագուհու ուղերձը Զատկի կապակցությամբ

09:22 | 12.04.2020 | Քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդն իր կառավարման պատմության ընթացքում առաջին անգամ ներկայացել է ուղերձով Զատկի կապակցությամբ, գրում է Independent-ը: Ուղերձում թագուհին, մասնավորապես, նշել է. «Կորոնավիրուսը մեզ չի հաղթի»:

Ելիզավետա Երկրորդը նաեւ նշել է երկրում մեկուսացման ռեժիմի կարեւորությունը Զատկի տոների ժամանակ՝ ընդգծելով. «Միմյանցից հեռու մնալով՝ մենք ապահովում ենք ուրիշների անվտանգությունը»: Դա Բրիտանիայի թագուհու երկրորդ ուղերձն է կորոնավիրուսի համավարակի ընթացքում:

«Շաբաթ երեկոյան՝ Զատկի նախօրեին, բազմաթիվ քրիստոնյաներ սովորաբար մոմեր են վառում…Դա միջոց է ցույց տալու, որ հաղորդվում է Քրիստոսի Հարության մասին բարի լուրը սերնդեսերունդ առ այսօր:

Այս տարի Զատիկը տարբեր կլինի մեզնից շատերի համար, սակայն միմյանցից հեռավորություն պահելով՝ մենք ապահովում ենք ուրիշների անվտանգությունը: Սակայն Զատիկը չի չեղարկվում: Իրականում մենք, ինչպես երբեք, Զատկի կարիքն ունենք…Մենք գիտենք, որ կորոնավիրուսը մեզ չի հաղթի»,-նշել է Մեծ Բրիտանիայի թագուհին իր ուղերձի ժամանակ:  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси