Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մակրոնը հայտարարել է, որ Շենգենյան գոտու սահմանները, հնարավոր է, փակ կմնան մինչեւ սեպտեմբեր. BFMTV

Մակրոնը հայտարարել է, որ Շենգենյան գոտու սահմանները, հնարավոր է, փակ կմնան մինչեւ սեպտեմբեր. BFMTV

19:23 | 11.04.2020 | Քաղաքականություն

Մակրոնը հայտարարել է, որ Շենգենյան գոտու սահմանները, հնարավոր է, փակ կմնան մինչեւ սեպտեմբեր. BFMTV
 

ԵՄ Շենգենյան գոտին կարող է փակ պահել իր սահմանները մինչեւ սեպտեմբեր կորոնավիրուսի տարածման վտանգի կապակցությամբ, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Forbes-ը:

Առեւտրային միությունների ներկայացուցիչների  տեսակոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այդ տարբերակը դիտարկվում է Շենգենյան գոտու անդամ երկրների հետ:

Այդկերպ ենթադրվում է, որ Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանվել զբոսաշրջիկներից, որոնք կարող են ժամանել բարձր ռիսկի երկրներից:

Որպես օրինակ՝ Մակրոնը ներկայացրել է ԱՄՆ-ին, որտեղ կորոնավիրուսային ճգնաժամն ուշացել է մի քանի շաբաթով՝ ի տարբերություն մի շարք այլ երկրների եւ այն վայրերի, որտեղ դեռեւս ակնկալվում է պանդեմիայի գագաթնակետը:

Ընդ որում՝ Աֆրիկայում ձեւավորվել է անհավասար իրավիճակ COVID-19-ի տարածման տեսանկյունից, իսկ Ասիայում առհասարակ հնարավոր է վարակի երկրորդ ալիքը:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси