Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ռուսաստանը մեզ չի օգնում, ասում է՝ թողեք ձեր ավտոմեքենաները, նստեք ինքնաթիռ ու թռեք»․ ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները ստիպված Վրաստանի դեսպանատուն են դիմում

«Ռուսաստանը մեզ չի օգնում, ասում է՝ թողեք ձեր ավտոմեքենաները, նստեք ինքնաթիռ ու թռեք»․ ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները ստիպված Վրաստանի դեսպանատուն են դիմում

21:39 | 23.03.2020 | Քաղաքականություն

«Ռուսաստանը մեզ չի օգնում, ասում է՝ թողեք ձեր ավտոմեքենաները, նստեք ինքնաթիռ ու թռեք»․ ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները ստիպված Վրաստանի դեսպանատուն են դիմում

 

Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիները սեփական մեքենաներով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ հայ-վրացական սահմանի փակ լինելու պատճառով:

Քաղաքացիները մարտի 21-ին դիմել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել ու ստիպված, երկու օր է, դիմում են Վրաստանի դեսպանատուն, որ օգնեն իրենց։

«Ես փետրվարի 23-ից եմ Հայաստանում, ու ինձ նման 300 հոգի կա։ Ռուսաստանը մեզ չի օգնում, ասում է՝ թողեք ձեր ավտոմեքենաները, նստեք ինքանթիռ ու թռեք։ Նախ՝ մենք վախենում ենք ինքնաթիռ նստել, կարող ենք վարակվել կորոնավիրուսով, իսկ իմ մեքենայում ես չեմ վարակվի, քանի որ ոչ մեկի հետ չեմ շփվելու։ Եվ հետո՝ ինքնաթիռն էժան հաճույք չէ։ Մարդ կա՝ ընտանիքով է այստեղ՝ 5-6 հոգի, ո՞նց կարող ենք առանց մեքենա գնալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Պալյանը, ով Հայաստան է ժամանել բուժվելու նպատակով։

 

Նրա փոխանցմամբ՝ մարդիկ արդեն ֆինանսական խնդիրներ ունեն։

«Հյուրանոցներում եմ մեծ մասը ապրում։ Ռուս զբոսաշրջիկներն էլ են շատ, ովքեր բարեկամ չունեն այստեղ։ Օրինակ, ես եկել եմ բուժվելու նպատակով, մյուսը՝ թաղում, մեկն էլ՝ որպես զբոսաշրջիկ։ Սա դեռ ոչինչ, կան նաև բեռնատարներով եկած մարդիկ, չեմ էլ կարող հաշվել, թե քանի հոգի են։ 10 օրից ավելի է՝ սահմանին սոված-ծարավ կանգնած են։ Ի դեպ, երբ առաջարկեցին ինքնաթիռով գնալ, ասացի՝ գոնե դիմակ տվեք, թե բա՝ չենք տա։ ՌԴ դեսպանատունը մեզ ոչ մի բանով չի օգնում, մենակ երեկ սահմանում ոնց որ ժողովրդին սպիտակաձավար էին տվել»,-մանրամասնեց Վարդան Պալյանը՝ հավելելով, որ ՌԴ դեսպանատնից այլևս ոչինչ չեն սպասում, հույսը Վրաստանի դեսպանատունն է։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси