Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ինքնամեկուսացված քաղաքացիները պոլիկլինիկաների բժիշկների վերահսկողության տակ են. փոխքաղաքապետ

Ինքնամեկուսացված քաղաքացիները պոլիկլինիկաների բժիշկների վերահսկողության տակ են. փոխքաղաքապետ

17:20 | 21.03.2020 | Հասարակություն

Ինքնամեկուսացված քաղաքացիները պոլիկլինիկաների բժիշկների վերահսկողության տակ են. փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանի վկայությամբ՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի հայտնաբերման առաջին իսկ օրվանից Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ աշխատանքներ է կատարկում վիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ:

«Քաղաքային իշխանությունն օր ու գիշեր, սա պարզապես խոսք չի, սա իրականություն է, օր ու գիշեր աշխատանքներ է տանում՝ հետևելով Առողջապահության նախարարության, պարետատան ցուցումներին և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետ համատեղ»,- լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Սերգեյ Հարությունյանը:

Ըստ փոխքաղաքապետի՝  այս պահին ինքնամեկուսացված բոլոր քաղաքացիները գտնվում են պոլիկլինիկայի բժիշկների վերահսկողության ներքո:

«Հստակ թիվ՝ քանի հոգու է ցուցում տրվել, որպեսզի տանը ինքնամեկուսացվեն, չկա տենց տեղեկատվություն այս պահին ձեռքիս տակ՝ հենց Երևան համայնքում: Բայց, բնականաբար, բազմաթիվ այն քաղաքացիները, որոնք եղել են երկրորդ կարգի կոնտակտավոր կամ ունեցել են ջերմություն, բայց կորոնավիրուսի վարակը չի հաստատվել, իրանք ինքնամեկուսացված են տանը: Վերահսկողություն է կատարվում առաջնային օղակի կողմից, պոլիկլինիկայի մեր հարգելի բժիշկների կողմից, ովքեր, ի դեպ, այսօր էլ, շաբաթ և կիրակի օրն էլ՝ արդեն որերորդ շաբաթն է, աշխատում են»,- ասաց Սերգեյ Հարությունյանը:

Փոխքաղաքապետի փոխանցմամբ՝ նոր վիրուսով պայմանավորված՝ պոլիկլինիկաները բաց են և աշխատում են նաև ոչ աշխատանքային օրերին:

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկական հաստատություններում գործում են նաև ռենտգեն կաբինետներ: 3 ռենտգեն կաբինետներ պարբերաբար, այսինքն, այս շաբաթ-կիրակի կաշխատեն,  հաջորդ շաբաթ-կիրակի մյուս երեքը կաշխատեն, և այն քաղաքացիները, ում կտրվի ցուցում թերապևտի կողմից, որ պետք է անցնել նաև ռենտգեն, նրանք կարող են գնալ և անվճար ռենտգեն հետազոտություն անցնել»,- ասաց փոխքաղաքապետը:

Այդուհանդերձ, պետք է շեշտել, որ անվճար ռենտգեն հետազոտություն անցնելու համար պարտադիր է բժշկի ցուցումը, կամ այլ կերպ ասած՝ բժշկի տված ուղեգիր, որտեղ նշված լինի, որ իրենք ռենտգենի կարիք ունեն:

«Այսինքն, հենց նենց պարզապես պրոֆիլակտիկ բնույթի ռենտգեն, կխնդրեմ, որ չցանկանան դա անցնել, պետք չէ: Իսկ բժշկի ցուցումով՝ սիրով»,- հավելեց Սերգեյ Հարությունյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси