Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ինչու այս ամենը սկսվեց Էջմիածնից. Իրինա Ծատուրյան (Տեսանյութ)

Ինչու այս ամենը սկսվեց Էջմիածնից. Իրինա Ծատուրյան (Տեսանյութ)

20:16 | 20.03.2020 | Հասարակություն

Ինչու այս ամենը սկսվեց Էջմիածնից. Իրինա Ծատուրյան (Տեսանյութ)

Օրեր առաջ Ն.Ս.Օ.Տ.ՏԳարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել էր համազգային աղոթքի օրհամավարակի հաղթահարման եւ հիվանդների բժշկության համարԱյդ օրը Սուրբ Գայանե վանքումհանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի կատարվեց Հանգստյան ժամերգությունորի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստվածայս առիթով նաեւ իր խոսքն ուղղելով համայն հայ ժողովրդին։ Անդրադառնալով վերոնշյալինհոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ §Իրավունք TV¦-ի տաղավարում նշեցոր այդ տեսարանից անգամ հուզվել է:

– Ծանր էր տեսնել եկեղեցին` առանց մարդկանց: Այնպես եղավ, որ մենք Սուրբ Պատարագին միմիայն կարող ենք մասնակից լինել` նայելով հեռուստատեսությամբ: Կարծում եմ` պետք է մտածենք, թե ինչու այսպես եղավ: Ավելի գլոբալ ու վեհ դիտարկենք այս ամենը, թե որտե՞ղ, ո՞ր պահին մենք շեղվեցինք այն իրական ճանապարհից, ի՞նչը մեզ խառնեց: Գուցե բարոյականության եւ անբարոյականության սահմանին մոտենալն ու չհասկանալն էր պատճառը, գուցե մրցակցությո՞ւնը կամ այս ազատությունները, որոնց դեռ պատրաստ չէինք: Ամենաթողություն կար եւ ով ինչ խոսում էր, անում, ասում էին` ոչինչ իր գործն է: Կարծում եմ` այս ժամանակը պետք է օգտագործենք, որպեսզի հասկանանք, թե ինչու է մեզ արգելված եկեղեցի մտնել Սուրբ Զատկի օրով: Մենք չենք կարող դա անել, եւ ոչ ոք չի մտածում դրա մասին, թե ինչ տեղի ունեցավ: Գուցե մեր ոգեղենությանը շատ լուրջ վնա՞ս էր հասցվել: Այս ամենի մասին ինձ թույլ եմ տալիս ասելու, որովհետեւ հոգեբանությունն այն գիտությունն է, որը անմիջական կապված է ոգեղենության հետ:

 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси