Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Walt Disney-ը փակում է իր զվարճանքի կենտրոնները Կալիֆորնիայում

Walt Disney-ը փակում է իր զվարճանքի կենտրոնները Կալիֆորնիայում

13:49 | 13.03.2020 | Հասարակություն

Walt Disney-ը փակում է իր զվարճանքի կենտրոնները Կալիֆորնիայում
 
 

Walt Disney ընկերությունը կորոնավիրուսի պատճառով շաբաթ օրվանից սկսած մինչեւ ամսվա վերջ փակում է «Դիսնեյլենդ» եւ «Կալիֆորնիա Ըդվենչեր» զվարճանքի կենտրոնները, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Մինչ այժմ կալիֆոչնիական Անահայմե քաղաքում տեղակայված ընկերության որեւէ կենտրոններից մեկում COVID-19-ով վարակման դեպքեր չեն գրանցվել, նշվում է ընկերության ներկայացուցիչի հայտարարության մեջ:

«Յունիվերսալ Ստուդիոս» պարկը, որը պատկանում է Comcast Corp-ին եւ եւս գտնվում է Կալիֆորնիայի հարավում, շաբաթ օրը կփակվի եւ սպասվում է, որ կվերաբացվի մարտի 28-ին, հայտնում են ընկերությունում:

Ավելի վաղ` հինգշաբթի, Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը խորհուրդ էր տվել զերծ մնալ 250 մարդուց ավել հավաքներից` կորոնավիրուսի տարածումը զսպելու համար, որից արդեն ավելի քան 30 մարդ է մահացել Միացյալ Նահանգներում:

Disney ընկերությունը որոշել է փակել Հարավային Կալիֆորնիայի իր երկու կենտրոնները նահանգապետի հայտարարությունից հետո եւ «մեր հյուրերի եւ աշխատակիցների շահերից ելնելով», նշվում է հայտարարության մեջ:

Անահայմեում գտնվող Disney-ի հյուրանոցները բաց կլինեն մինչոը երկուշաբթի: Disney-ը աշխատավարձ կվճարի իր աշխատակիցներին`  օբյեկտները փակ լինելու ընթացքում, ինչպես նաեւ հյուրերի վճարած գումարները համարների ամրագրման համար:

2018-ին, ըստ Themed Entertainment Association-ի, 28.6 միլիոն մարդ է այցելել զվարճանքների երկու կենտրոնները:

Ավելի վաղ ընկերությունը կորոնավիրուսի բռնկման պատճառով փակել էր իր զվարճանքի կենտրոնները Շանհայում, Հոնկոնգում եւ Տոկիոյում: Փարիզի եւ Ֆլորիդայի կենտրոնները դեռ գործում են. ընկերությունը չի հաղորդել դրանց փակման պլանների մասին:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси