Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Էջմիածնի բնակիչը թաքցրել է ջերմելու հանգամանքը. Փաշինյանը պատմել է, թե շփման ինչ շրջանակ է ունեցել նա

Էջմիածնի բնակիչը թաքցրել է ջերմելու հանգամանքը. Փաշինյանը պատմել է, թե շփման ինչ շրջանակ է ունեցել նա

13:36 | 13.03.2020 | Քաղաքականություն

Էջմիածնի բնակիչը թաքցրել է ջերմելու հանգամանքը. Փաշինյանը պատմել է, թե շփման ինչ շրջանակ է ունեցել նա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլոր քաղաքացիներին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին պատասխանատվությամբ մոտենալ: «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի ուղիղ եթերում Փաշինյանը նկատեց, որ անհատական գիտակցության դրսևորման բարձր մակարդակով հնարավոր է զերծ մնալ բազմաթիվ խնդիրներից: «Մենք այսօր քննարկում ունեցանք կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված և մի եզրակացության եկանք, որ միակ տարբերակը՝ մարդու, անհատի պատասխանատվության զգացումն է: Ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա, քանի որ շատ կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի նմանատիպ հարցերին»,- նշեց Փաշինյանը:

Նա անդրադարձ կատարեց մարտի 11-ին նոր տիպի կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացուց մեկին, ով Իտալիայից ժամանած Էջմիածնի քաղաքացի է և վարակել է ևս 2 հոգու:

«Երևան ժամանելու պահին օդանավակայանում բոլոր քաղաքացիներն անցել են համապատասխան ստուգումներ, և ոչինչ չի հայտնաբերվել: Քաղաքացիներից մեկը, որը Էջմիածնի բնակիչ է, գնացել է իր քաղաք, որտեղ ժամանակ առ ժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները մոնիտորինգ են անցկացնում: Շրջայցերից մեկի ժամանակ, նրանք հայտնաբերում են, որ տվյալ անձը ջերմում է: Այդ ժամանակ պարզվել է, որ քաղաքացին, ոչ միայն պետությունից թաքցնում է իր ջերմություն ունենալու փաստը, այլև գնում է իր հարազատներից մեկի նշանադրության արարողությանը: Մինչև նշանադրությունը, քաղաքացուն կաթիլային է միացվել, որպեսզի առողջական վիճակը բարելավվի: Կորոնավիրուսով վարակված լինելով՝ Էջմիածնի բնակիչը ընթացքում շփվում է վարսավիրի հետ, ոսկերչի, ինչպես նաև նշանադրությանը հրավիրված բոլոր անձանց հետ: Այժմ վարակվել են նաև այդ կնոջ ամուսինը, մորաքրոջ տղան, որոնք գտնվում են հսկողության տակ, իսկ նշանադրության մասնակիցները, նաև վարսավիրն ու ոսկերիչը մեկուսացված են», – նշեց ՀՀ վարչապետը և կրկին անգամ հորդորեց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ նմանատիպ հարցերին: Նա կոչ արեց նաև հանդիպելիս ձեռքով չբարևել

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси