Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեզ համար չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը. Փաշինյան

Մեզ համար չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը. Փաշինյան

14:51 | 12.03.2020 | Քաղաքականություն

Մեզ համար չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը. Փաշինյան
 

Եկեք պայմանավորվենք, որ կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիայի աղբյուրը կառավարությունն է, քանի դեռ կառավարությունը չի ասել, որ այդպես է, ոչ մի ուրիշ լուրի մի հավատացեք: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Վայորց Ձորի Զառիթափ համայնքում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մենք կորոնավիրուսի առումով ամենավատ վիճակում գտնվող երկրներից չենք: Նաեւ հարցնում են՝ քարոզարշավը շարունակվելու է, թե ոչ: Մեզ համար չի կարող լինել որեւէ քաղաքական նպատակ ավելի բարձր, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը եւ անվտանգությունը: Եթե մենք զգանք, որ ինչ-որ բան այն չէ, չենք թողնի որ ուրիշ մեկը մեզնից առաջ որեւէ որոշում կայացնի, մենք այդ մասին կիրազեկենք»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ լավ նորությունն այն է, որ մինչեւ հիմա եղած վիճակագրությամբ երեխաները որեւէ լուրջ ազդեցություն չեն կրում այդ վիրուսից: Վարչապետը կրկին նշեց, որ պետք է վստահել միայն կառավարության ներկայացրած տեղեկատվությանը. «Որովհետեւ գիտեք, մեկ էլ կսկսեն լեգենդներ հնարել, հեքիաթներ հնարել, արդեն հնարում են»:

Փաշինյանը կոչ արեց բնակիչներին հետեւել Առողջապահության նախարարության հրապարակած պլակատում նշված խորհուրդներին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси