Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում». Գորգիսյան

«Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում». Գորգիսյան

14:39 | 12.03.2020 | Քաղաքականություն

«Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում». Գորգիսյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ինչպես են տասնյակ «Շտապօգնության» մեքենաներ անցնում Էջմիածնի փողոցներով եւ հետեւյալ գրառումն արել.

«Էջմիածնում այս վիճակն է, իսկ մարդիկ հանրահավաք են անում»։

Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի հաստատված երեք դեպքերից մեկը Էջմիածնի բնակիչ է, գիշերվանից ահազանգեր են ստացվում, որ պարբերաբար տասնյակ «Շտապօգնության» մեքենաներ են ներսուդուրս անում քաղաք։ Տղամարդը, որի մոտ հաստատվել է վարակը, մարտի 8-ին մասնակցել է իր որդու նշանադրության արարողությանը։ Ըստ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝  նրա հետ սերտ շփում ունեցած անձիք այս պահին մեկուսացվում են։ Էջմիածնում, ընդհանուր առմամբ խուճապային տրամադրություններ կան, ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դպրոցներ եւ մանկապարտեզներ չի տարել։ Վերջին պաշտոնական տվյալով Հայաստանում կա 4 վարակված, 57 մարդ  մեկուսացված է։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси