Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իրավունք». Հնարավոր է՝ Մխիթար Հայրապետյանը լքի Ազգային ժողովը

«Իրավունք». Հնարավոր է՝ Մխիթար Հայրապետյանը լքի Ազգային ժողովը

09:08 | 11.03.2020 | Մամուլ

«Իրավունք». Հնարավոր է՝ Մխիթար Հայրապետյանը լքի Ազգային ժողովը
 

«Իրավունք» թերթը գրում է. «Իմ քայլի» քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցու­թյունների համաձայն՝ հնարավոր է՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպոր­տի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լքի Ազգային ժողովը:

Բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ազատվել նրա­նից: Ըստ նույն աղբյուրների՝ Մ. Հայրապետյանին սպասվում է ոչ պակաս պա­տասխանատու պաշտոն: Թե ո՞ր արժա­նիքի համար, դժվար է ասել:

Այդուհան­դերձ, հիշեցնենք, որ Մ. Հայրապետյանի հարազատ եղբայր Հայկ Ստվերն (Մխիթարյան) է Ն. Փաշինյանի բանաստեղծու­թյան հիման վրա գրել եւ կատարում հան­րաքվեի «ԱՅՈ»-ի քարոզարշավի երգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси