Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Տիգրան Ավինյանը օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին

Տիգրան Ավինյանը օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին

21:47 | 10.03.2020 | Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին

 
 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մարտի 10-ին շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Ինչպես հաղորդում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին են ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք 24-ժամյա բնույթ են կրում: Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը:

Փոխվարչապետը կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ այսուհետ բոլոր ուղևորները (անկախ նրանից, թե ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ) պետք է լրացնեն հասցեական քարտերը, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը

Տիգրան Ավինյանը ներկա է եղել նաև ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси