Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արմեն Թավադյանի կալանքի դեմ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

Արմեն Թավադյանի կալանքի դեմ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

19:09 | 10.03.2020 | Քաղաքականություն

Արմեն Թավադյանի կալանքի դեմ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորման որոշումը վերջինիս պաշտպանները բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարան: Գործը մակագրվել էր դատավոր Ալեքսանդր Ազարյանին, ում 2 անգամ ներկայացվել էր ինքնաբացարկի միջնորդություն՝ նախ՝ ՀՔԾ քննիչի, ապա՝ գործով մեղադրող դատախազի կողմից:

Առաջին միջնորդությունը դատավորը մերժել էր մարտի 6-ին: Երեկ՝ մարտի 9-ին, դատավոր Ազարյանը մերժել էր ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը, բայց դատախազի՝ այլ նիստի ներկա լինելու հանգամանքով պայմանավորված, հետաձգել էր գործի քննությունը:

 

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, տեղի էր ունեցել Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորման դեմ պաշտպանների բողոքի բուն քննությունը:

Մոտ երկու ժամ տևած դատական նիստից հետո այն հետաձգվել է՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված։

168.am-ի հետ զրույցում Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ միջնորդության քննությունը կշարունակվի վաղը։

Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի շրջանակներում:

Արմեն Թավադյանը ձերբակալվել էր 2019 թվականի դեկտեմբերի 24-ին: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել էր 2019 թվականի դեկտեմբերի 26-ին:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси