Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երկրում ավելի շուտ հեղափոխության քարոզարշավ է իրականացվում, քան` հանրաքվեի. «Բարգավաճ Հայաստան»

Երկրում ավելի շուտ հեղափոխության քարոզարշավ է իրականացվում, քան` հանրաքվեի. «Բարգավաճ Հայաստան»

12:37 | 09.03.2020 | Քաղաքականություն

Երկրում ավելի շուտ հեղափոխության քարոզարշավ է իրականացվում, քան` հանրաքվեի.
«Բարգավաճ Հայաստան»

«Բարգավաճ Հայաստանը» ուշադիր հետեւում է երկրում անցկացվող հանրաքվեի քարոզարշավին: Ընդհանուր առմամբ, այն անցնում է նախանշված պլանի համաձայն: Այս մասին մարտի 9-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, կուսակցության ղեկավարի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով` երբեմն, իհարկե, էքսցենտրիկ դրսևորումներ են լինում քաղաքացիների կողմից: Միեւնույն ժամանակ, նա հույս հայտնեց, որ այս ընթացքում իշխանությունները կկարողանան հստակեցնել հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը եւ իրենց ուշադրությունը կենտրոնացնել քաղաքացիներին խնդրի բովանդակությունն ու էությունը ներկայացնելու վրա: «Առանձին դեպքերում մենք նկատում ենք, որ ավելի շուտ հեղափոխության քարոզարշավ է իրականացվում, քան` հանրաքվեի, իսկ լուրջ շեշտադրում քարոզչության բովանդակության վրա դեռ չի արվում»,- շեշտեց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Հայաստանում նշանակված է Սահմանադրության մեկ հոդվածի հանրաքվե: Իշխանություններն առաջարկել են վաղաժամկետ դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 եւ 9 անդամների լիազորությունները, այդ թվում՝ ՍԴ նախագահի, նրանց անվանելով նախկին «ռեժիմի» ներկայացուցիչներ: Փաստացի բոլոր քաղաքական ուժերը, բացի իշխող «Իմ քայլը» դաշինքից եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսից, հրաժարվել են այս գործընթացին մասնակցելուց՝ այն անվանելով, մեղմ ասած, իրավաբանորեն խոցելի: Պատասխանը հաստատական կհամարվի ոչ միայն քվեարկածների կեսի «ԱՅՈ» ասելու դեպքում, այլեւ ընտրացուցակների մեջ մտած ընտրողների ոչ պակաս քառորդ մասի, այսինքն՝ մոտ 650 հազար մարդու:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси