Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ուհանում 14 ժամանակավոր հոսպիտալներից 11-ն արդեն փակվել են հիվանդների դուրս գրվելու պատճառով

Ուհանում 14 ժամանակավոր հոսպիտալներից 11-ն արդեն փակվել են հիվանդների դուրս գրվելու պատճառով

11:29 | 09.03.2020 | Հասարակություն

Ուհանում 14 ժամանակավոր հոսպիտալներից 11-ն արդեն փակվել են հիվանդների դուրս գրվելու պատճառով

Չինաստանի Ուհան քաղաքում 14 ժամանակավոր հոսպիտալներից, որոնք կազմակերպվել էին մարզադաշտերում եւ ցուցահանդեսային կենտրոններում, 11-ն արդեն փակվել են հիվանդների դուրս գրվելու պատճառով, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Համաճարակի սկսվելուց հետո Ուհանում մի շարք մարզադաշտեր եւ ցուցահանդեսային կենտրոններ վերակառուցվել-դարձել էին ժամանակավոր հոսպիտալներ: Մեծ քանակությամբ ապաքինված հիվանդների դուրս գրման հետ Ուհանի 14 ժամանակավոր հոսպիտալներից 11-ն անցել են հանգստի ռեժիմի»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

 

Մնացած հիվանդներին տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոցներ, որտեղ ընդունում են կորոնավիրուսային վարակով հիվանդների: Չինաստանում, այդ թվում՝ համաճարակի օջախում՝ Հուբեյի նահանգում, համաճարակաբանական իրավիճակը վերջին ժամանակներս բարելավվում է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси