Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսն ընդլայնել է իր աշխարհագրությունը: Չինաստանում համաճարակի անկում է դիտվում

Կորոնավիրուսն ընդլայնել է իր աշխարհագրությունը: Չինաստանում համաճարակի անկում է դիտվում

10:40 | 09.03.2020 | Հասարակություն

Կորոնավիրուսն ընդլայնել է իր աշխարհագրությունը: Չինաստանում համաճարակի անկում է դիտվում

Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը մարտի 9-ի դրությամբ սկսել է դանդաղել, անցած մեկ օրում նոր վարակ է հայտնաբերվել միայն Ալբանիայում եւ Բանգլադեշում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալներով՝ մինչեւ մարտի 9-ն ընդամենն աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 106 հազար 893 դեպք: Մահացածների թիվը հասել է 3639-ի՝ 516-ը՝ ՉԺՀ-ի սահմաններից դուրս: Թեեւ Չինաստանից դուրս իրադրությունը մնում է բարդ. վիրուսի տարածման աշխարհագրությունն ընդլայնվում է նաեւ այն երկրների ներսում, որտեղ վարակն արդեն հայտնաբերվել է. բուն Ժողովրդական Հանրապետությունում համաճարակն սկսում է նվազել. մեկ օրում ՉԺՀ-ի իշխանությունները հայտնաբերել են սոսկ 40 վարակվածների, 1535 մարդ ապաքինվել է եւ 22-ը՝ մահացել:

Այսպիսով, Չինաստանի վիճակագրության համաձայն՝ վարակման դեպքերի թիվը մնում է 80,7 հազարի մակարդակում՝3119 մահացածներով եւ 58,6 հազար ապաքինվածներով հանդերձ: Աշխարհում կորոնավիրուսի առավել սաստիկ տարածաշրջանային բռնկումները, եթե չհաշվենք ՉԺՀ-ն, առաջվա պես դիտվում են Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում, որտեղ վարակվածների թիվը կազմում է 6 – 7 հազար: Սրընթաց կերպով դրանց են մոտենում Ֆրանսիան 1126 եւ Գերմանիան՝ 902 վարակվածներով: Ըստ որում Իտալիան Չինաստանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում մահացածների քանակով. այստեղ կորնավիրուսի հարուցած հիվանդությունը կամ դրա հետեւանքները խլել են 366 մարդու կյանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 
 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси