Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ալեն Սիմոնյանը Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ Վանեցյանին չկպնեն․ Գևորգ Գորգիսյան

Ալեն Սիմոնյանը Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ Վանեցյանին չկպնեն․ Գևորգ Գորգիսյան

11:51 | 13.02.2020 | Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ Վանեցյանին չկպնեն․ Գևորգ Գորգիսյան

Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, մի բան հիշեցի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

«Երբ 7-րդ գումարման Ազգային Ժողովը նոր էր կազմավորվել, Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք, միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել մեզ:

Բնականաբար, Մարուքյանը նրան ուղարկեց հեռու հեռուներ։

Երբ այսքանից հետո, Սիմոնյանը խստորեն քննադատում է Վանեցյանին, արդեն կարող ենք չզարմանալ, որ նա հաճախակի է մոռանում և ուրանում է իր անցած ճանապարհը։

Այսպիսով փաստում ենք, որ պարոն Սիմոնյանի համար սովորական է երբեմնի ընկերներին սևացնելով և զրպարտելով, շեֆերի մոտ ամրապնդել իր դիրքերը»,-նշել է նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси