Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողբերգական դեպք Դիլիջանում. բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա տղամարդու եւ կնոջ դիեր

Ողբերգական դեպք Դիլիջանում. բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա տղամարդու եւ կնոջ դիեր

11:12 | 12.02.2020 | Հասարակություն

Ողբերգական դեպք Դիլիջանում. բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա տղամարդու եւ կնոջ դիեր

Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում դիեր կան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Գ-ի եւ 27-ամյա Էլմիրա Հ-ի դիերը։

Դատաբժշկի կողմից դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք մահացել են շմոլ գազի հետեւանքով։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси