Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մի շարք օրինագծերի է հավանություն տվել

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մի շարք օրինագծերի է հավանություն տվել

10:36 | 12.02.2020 | Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մի շարք օրինագծերի է հավանություն տվել

ՀՀ Ազգային ժողովի` փետրվարի 12-ի նիստին առաջին ընթերցմամբ պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին վերաբերող մի շարք օրենսդրական փոփոխություններին, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Դրանց թվում են.

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը («կողմ»` 103, միաձայն),

Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը («կողմ»` 107, միաձայն)

«Բուժօգնության եւ հանրային ծառայությունների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը («կողմ»` 111, միաձայն),

«Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը («կողմ»` 67, «դեմ»` 36, 9 պատգամավոր` ձեռնպահ),

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ («կողմ»` 109, միաձայն):

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси