Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արտակարգ իրավիճակ Սյունիքում. 150-ից ավելի մեքենաներ, այդ թվում երեխաներ ու հղիներ մնացել են բաց երկնքի տակ

Արտակարգ իրավիճակ Սյունիքում. 150-ից ավելի մեքենաներ, այդ թվում երեխաներ ու հղիներ մնացել են բաց երկնքի տակ

10:28 | 12.02.2020 | Պատահարներ

Արտակարգ իրավիճակ Սյունիքում. 150-ից ավելի մեքենաներ, այդ թվում երեխաներ ու հղիներ մնացել են բաց երկնքի տակ

Սյունիքի մարզում փետրվարի 11-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ բքի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երեւան-Երասխ -Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում, ինչպես նաեւ նույն ճանապարհահատվածի 235 կմ-ում, Գորիսի վարչական տարածքում, 150-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել։

«Շրջափակման» մեջ հայտնված քաղաքացիներն ասում էին. «Գնում էինք զինվորական երդմնակալության, սակայն հասել ենք Իշխանասար ու չենք կարողանում հասնել Գորիս։ Ողջ գիշեր մնացել ենք բաց երկնքի տակ։ Այս պահին էլ դեռ գտնվում ենք Իշխանասարի խաչմերուկում: Սպասողների մեջ կան նաեւ երեխաներ, մեծահասակներ, նույնիսկ հղիներ»:

Վարորդների մի մասն էլ Գորիսից դեպի Սիսիան չեն կարողանում հասնել։

Աղբյուրի տեղեկություններով ճանապարհը ձյունից մաքրելու աշխատանքին խանգարում են ուժեղ բուքը, ճանապարհը բացելուց հետո բուքը նորից այդ մաքրած ճանապարհը լցնում է ձյան հաստ շերտով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси