Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հյուսիս-Հարավի» այս հատվածի նախագիծը փոխվել է. մակարդակն իջեցվել է, ավտոտնակների համար փոխհատուցում է տրվել.

«Հյուսիս-Հարավի» այս հատվածի նախագիծը փոխվել է. մակարդակն իջեցվել է, ավտոտնակների համար փոխհատուցում է տրվել.

13:34 | 10.02.2020 | Հասարակություն

«Հյուսիս-Հարավի» այս հատվածի նախագիծը փոխվել է. մակարդակն իջեցվել է, ավտոտնակների համար փոխհատուցում է տրվել.

Ամիսներ առաջ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում բնակիչների հետ, խնդիրները լսվեցին եւ հնարավորինս փոխզիջումային տարբերակ առաջարկվեց: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցմանը եւ այդ հարցում բնակիչների բողոքներին:

Նրա խոսքով, նախկին նախագծով ճանապարհը բարձրության վրա էր անցնում, ուղեանցերը, ելքերը անբավարար էին, իսկ նոր նախագծով ավելացվել են մուտքեր, ելքեր, ավելացվել է վերգետնյա անցում, նաեւ ճանապարհը իջեցվել, հավասարեցվել է հիմա եղած մակարդակին:

Խոսնակն անդրադարձավ նաեւ այսօր ավտոտնակները քանդելուն՝ նշելով. «Ես տեսա, որ բնակիչների մի մասը համաձայն չի: Ամեն դեպքում, անկախ նրանից՝ նախագծի մեջ փոփոխություններ կլինեն, թե չեն լինի, դրա հետ կապված չէ ավտոտնակների ապամոնտաժումը, քանի որ քաղաքապետարանը Ասիական զարգացման բանկի հետ համատեղ 2016-2017 թվականններին այս տարածքներն իրացրել է, փոխհատուցումները բավարար չափով տրվել են: Դրանք տըրվել են այնպես, որ բնակիչները մաքսիմալ բարձր արժեքով փոխհատուցում ստանան:

Սեփականության իրավունքով օգտագործվող տարածքների համար շուկայական արժեքի 115 տոկոսի չափով է փոխհատուցում տեղի ունեցել, իսկ ինքնակամ, զավթած տարածքների համար վճարել է շուկայական արժեքի 25 տոկոսի չափով: Իսկ կոնկրետ ավտոտնակները, շինությունները փոխհատուցվել են այն գնով, որով կարող է բնակիչը նոր ավտոտնակ ձեռք բերել»:

Հակոբ Կարապետյանը հավելեց, որ սա քաղաքի կարեւորագույն հանգույցներից մեկն է եւ կարծում եմ՝ բնակիչների հետ հետագա քննարկումներով նաեւ պետք է լուծվի հարցը, որովհետեւ մի կողմում համայնքի շահն է, մյուս կողմից բնակիչների:

Համապատասխան շինարարության ներկայացուցիչը եւս հաստատեց, որ ճանապարհի բարձրությունն իջեցվել է. «2,2 մետր լայնությամբ մայթեր են նախատեսված հետիոտնի համար: Բաի այդ, ճանապարհը լինելու է այսօր գոյություն ունեցող նիշի չափով, չի բարձրացվելու, ինչպես նախատեսված էր նախորդ նախագծով: Արգելապատնեշ չի լինելու: Սա դառնալու է սովորական քաղաքային փողոց, որտեղ առավելագույն արագությունը կկազմի 60 կմ/ժամ, իսկ հանգստյան օրերին մինչեւ 40 կմ/ժամ»:

Նա հավելեց, որ բնակիչներն ունենալու են երկու մուտք, մեկ ելք. «Եվս մեկ դեպքում պահպանելու ենք եւ մուտքը, եւ ելքը:  Այսինքն գործող վիճակից եւս մի մուտք ավելանալու է»:

Այդուհանդերձ, բնակիչները նշում են, որ մայրուղու աղմուկը խանգարելու է բնակիչներին, նաեւ ելքերի թիվը այսօր 3 է, դառնալու է մեկը, բացի այդ ճանապարհը շենքերին շատ մոտ է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси