Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողբերգական դեպք Արցախում. մեքենաները ձնակույտից դուրս բերելիս մահացել է 49-ամյա տղամարդ

Ողբերգական դեպք Արցախում. մեքենաները ձնակույտից դուրս բերելիս մահացել է 49-ամյա տղամարդ

00:15 | 08.02.2020 | Պատահարներ

Ողբերգական դեպք Արցախում. մեքենաները ձնակույտից դուրս բերելիս մահացել է 49-ամյա տղամարդ

Արցախում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ երդման արարողությունից վերադարձող քաղաքացիները հայտնվել են անանցանելի ճանապարհին, մեքենաները ձնակույտից դուրս բերելիս 49-ամյա տղամարդը մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 22:35-ի սահմաններում, Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Վարդենիսի դիահերձարան է տեղափոխվել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռ. Գինոյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 49-ամյա Հրանտ Հովհաննիսյանն էր, ով այսօր՝ ժամը 21:00-ի սահմաններում, Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում հանկարծամահ է եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Արցախի Հանրապետությունում մասնակցելիս է եղել զինվորական երդմնակալության արարողությանը և վերադառնալիս է եղել:

Ճանապարհին ձնաբքի պատճառով մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողացել տեղաշարժվել և մի քանի քաղաքացիներով փորձել են ավտոմեքենաները հրելով դուրս բերել ձնակույտերի միջից և այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ հանգեցրել է մահվան:

Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի ոստիկանության բաժին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси