Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանապետի պաշտոնակատարի կոստյումն

Ոստիկանապետի պաշտոնակատարի կոստյումն "իր հագով չէ", այն չափից մեծ է ու ոչ սազական. Արմեն Դանիելյան

18:25 | 08.02.2020 | Քաղաքականություն

Արմեն Դանիելյանի ֆեյսբուքյան էջ. 

Արդյոք կոստյումն է, որ պետք է դուխ տա և ներկայանալի դարձնի Ոստիկանապետի պաշտոնակատարին... թե երբ անհոդաբաշխ մտքեր է արտահայտում իրեն թվում է՝ այլևս "վերջն է" ու կարող է Ոստիկանապետ "հռչակվել"...
Հ.Գ. Նախորդ իշխանությունների ժամանակ էլ մարդն իրեն անօգնական ու անպաշտպան զգար, հիմա է՞լ... Օրը ցերեկով երկրիս Վարչապետին անվանարկում են, իսկ Ոստիկանապետի պաշտոնակատարը երկու օր վախից շունչը պահում է, հետո մի երկտող "թողարկում"...
Ախր շատ "դուխով" Ոստիկանապետի թեկնածու է...

Եվ այսպես...
Արդյոք Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ով մեծ հավակնություններ ունի զբաղեցնելու ՀՀ Ոստիկանապետի պաշտոնը, առհասարակ "ունակ է" բարեփոխել ոստիկանության համակարգը... Պատասխանը միանշանակ է՝ ոչ... որովհետև շուրջ երկու տարի, նախ՝ Վալերիյ Օսիպյանը, հիմա էլ՝ Արման Սարգսյանը զբաղված է բացառապես իր համար կոմֆորտային պայմաններ ապահովելով... համենայն դեպս անցած ամիսների նրա գործունեությունը դա է ապացուցում... ու հանկարծ սույն պաշտոնյային չթվա, թե ինքն արդեն մեծ վստահություն վայելող պաշտոնյա է և կարող է հանգիստ նստի իր տեղը և "վայելի" ոստիկանապետի աթոռը... նա մեկընդմիշտ պետք է հիշի, որ ոստիկանության հանդեպ հանրության վերաբերմունքն էապես փոխվել է, ոչ թե այն բանի շնորհիվ, որ խաղաղ ցույց ցրող և "մահակով կին ծեծող" օսիպյանական ոստիկանությունն այլևս սրբադասվել է, այլ ոստիկանության նկատմամբ դրական վերաբերմունքը փոխվել է բացառապես քաղաքական իշխանության նկատմամբ հանրային վստահությամբ:


Եվ ոչ մի Ոստիկանապետ չի կարող "մսխել" այդ վստահությունը իր դանդաղկոտությամբ և "խոնարհությամբ"...
Այս ընթացքում ոստիկանությունը ոչ մի տեսանելի պայքար չի ձեռնարկել քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ եթե այնուամենայնիվ արել է ինչ֊որ հատվածական քայլեր, ապա դա չարածի հաշիվ է... ու գիտեք ինչու՞... որովհետև "գողական բարքերով ապրող" և քրեական ենթամշակույթի "մեջ իրենց չներառող" շատ մարդկանց մոտ դեռ "իշխում է" այն կարծիքը, որ իրենց խոսքն ու գործողությունները կարող են հասնել ամենաթողության, ինչի ականատեսը մենք տարիներով տեսել ու զգացել ենք։ Ցավոք, մենք ապրել ենք մի երկրում, որտեղ երկար տարիներ քրեական և թաղային հեղինակություններն անկաշկանդ ու հրապարակայնորեն ապօրինություններ և հանցագործություններ են կատարել ու մնացել են անպատիժ, քանի որ սերտաճած են եղել իշխանությունների, այդ թվում՝ ոստիկանության հետ, տարբեր մակարդակներում։ էլ չասեմ, որ այդպիսի ենթամշակույթ կրող անձինք ուղղակիորեն ազդել են ընտրական պրոցեսների վրա... Իսկ այսօր դարձյալ նույն ոճով ոստիկանության շենքի մոտ ծաղրուծանակի են ենթարկում մեզ ու դարձյալ մնում են անպատիժ...


Եվ դա այն դեպքում, երբ երկրում իրավիճակը 180 աստիճանով փոխվել է ու առկա է լուրջ ֆինանսական, հոգեբանական ու բարոյական աջակցություն պետության կողմից, ոստիկանության համակարգում (բացառությամբ ճանապարհային ոստիկանության) ոչ մի ռեալ բարեփոխում և հանցավորության դեմ պայքարի քայլ տեսանելի չէ։


Մինչդեռ, եթե պարոն Ոստիկանապետի պաշտոնակատարը հաշվի առներ հանցավորության աճի միտումները, պետք է անհապաղ փոխեր ոստիկանության գործելակերպը և ոչ թե "բարեփոխման" անվան տակ ոչ պրոֆեսիոնալ և համակարգում հեղինակություն չվայելող մտերիմներին բարձր պաշտոնների նշանակեր... Սա թայֆայաբազության տիպիկ օրինակ է, իսկ նման պաշտոնյաները օր առաջ պետք է "լույսի արագությամբ" հրաժարականներ ներկայացնեն՝ "փրկելով" հասարակությանն իրենց ներկայությունից...
Հ.Գ. Անհերքելի է, բայց փաստ, որ բիզնեսում առանց գրավիչ կոստյումի երբեք հնարավոր չէ հասնել հաջողության: Մինչդեռ, ոնքան էլ ոմանք չարախոսեն, Փաշինյանն ապացուցեց, որ քաղաքականության մեջ կոստյումի գրավչությունն ունի զրո նշանակություն, եթե նպատակն ազնիվ է...


Հ.Գ. Ասածս այն է, որ Ոստիկանապետի պաշտոնակատարի կոստյումն "իր հագով չէ", այն չափից մեծ է ու ոչ սազական, ամենամեծ ցանկության դեպքում էլ գրավչություն չի ապահովում, քանի որ նրա արած ոչ մի քայլ այլևս "հույս ու հավատ" չի ներշնչում...

Գրում է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալը իր էջում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси