Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
3 զինծառայողների մահվան ու մեկի վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

3 զինծառայողների մահվան ու մեկի վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

17:17 | 08.02.2020 | Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ քրեական գործ է հարուցվել 3 զինծառայողների մահվան ու մեկի վիրավորում ստանալու դեպքի առթիվ: «2020թ. փետրվարի 7-ին` ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ, ձյան սողանքի հետևանքով, պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանի, Տիգրան Արմենի Արզումանյանի, Նվեր Տիգրանի Շահբազյանի մահվան և Համլետ Գրենիկի Միրզոյանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси