Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թունավորում շմոլ գազից. տուժածներից 5-ը անչափահաս երեխա են եղել

Թունավորում շմոլ գազից. տուժածներից 5-ը անչափահաս երեխա են եղել

15:07 | 08.02.2020 | Պատահարներ

Փետրվարի 7-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի: Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տուժած քաղաքացիները, որոնցից 5-ն անչափահաս էին, թունավորվել էին Ոսկեվազ գյուղի տներից մեկի խոհանոցի գազօջախի և գազի կաթսայի թերայրված գազերի ներս լցվելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր:

*** Փետրվարի 7-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 քաղաքացի։

Պարզվել է, որ ընտանիքի անդամները թունավորվել են ժամը 21-ի սահմաններում, Ներքին Գետաշեն գյուղի իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

*** Փետրվարի 7-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 3 քաղաքացի։ Պարզել է, որ քաղաքացիները Սարյան փողոցում գտնվող իրենց տնից շտապօգնության մեքենայով բուժօգնության են տեղափոխվել, երբ գազի կաթսայի անսարքության պատճառով արտազատված շմոլ գազից վատացել է նրանց ինքնազգացողությունը։ Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:   

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси