Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՃՈ հետաքննիչը կաշառք ստանալուց հետո բերման է ենթարկվել. նա վարորդական վկայականը վերադարձնելու համար փող է ուզել

ՃՈ հետաքննիչը կաշառք ստանալուց հետո բերման է ենթարկվել. նա վարորդական վկայականը վերադարձնելու համար փող է ուզել

14:12 | 08.02.2020 | Պատահարներ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 17-ին Գյումրու Մարմարաշենի խճուղում տեղի ունեցած մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, ինչից հետո վարորդի վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը վերադարձնելու համար նույն վաշտի հետաքննիչներից մեկը, վարորդին տույժերի չենթարկելու սպառնալիքով, պահանջել է 50 հազար դրամ կաշառք։

Փետրվարի 7-ին պահանջած գումարը ստանալուց անմիջապես հետո հետաքննիչը բռնվել և բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա 50 հազար դրամը։ Ոստիկանության կապիտանը ձերբակալվել է։ Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։ П

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси