Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը դեռևս հաստատված չէ. Մուկուչյան

Հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը դեռևս հաստատված չէ. Մուկուչյան

13:43 | 07.02.2020 | Քաղաքականություն

Որևէ ընթացակարգի հետ կապված կոնկրետ քննարկում չենք ունեցել։ Եղել է զուտ օրենսդրական տարբեր խնդիրների վերաբերյալ քննարկում, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում իր մասնակցությամբ քննարկմանը։

Ճշգրտող հարցին՝ հատկապես ի՞նչ հարցեր են քննարկվել, բանախոսը պատասխանեց. «Տարբեր օրենքներում առկա են խնդիրներ, և այդ օրենքներում նկատված, առանձին ինստիտուտների հետ կապված մոտեցումներ են ներկայացվել։ Մեր քննարկման շրջանակը եղել է շատ լայն, վերաբերել է օրենսդրական ակտերին»։

Լրագրողները ԿԸՀ նախագահից նաև հետաքրքրվեցին՝ ճշտգրտված է արդյոք հանրաքվեի քվեաթերթիկի ձևը, դրանում առկա հարցադրումը։

«Այս պահին որևէ դատողություն անել չենք կարող, որովհետև դրանք գործընթացներ են, որոնք հետևում են մեկը մյուսին։ Այս փուլում, երբ ԿԸՀ-ի համար որևէ մեկնարկ տրված չէ, բնական է՝ այդ խնդիրների մասին դատողություն անել չենք կարող», - ասաց բանախոսը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси