Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փորձում են սևազգեստ մայրերին ինչ-որ մեկի հրահանգով դատի տալ. իրենք իրենց պատասխանը կստանան. Սաթիկ Խլղաթյան

Փորձում են սևազգեստ մայրերին ինչ-որ մեկի հրահանգով դատի տալ. իրենք իրենց պատասխանը կստանան. Սաթիկ Խլղաթյան

12:59 | 04.02.2020 | Հասարակություն

Կառավարությունը, մեղքի զգացումից դրդված, 30 միլիոն դամ է հատկացրել Մարտի 1-ի զոհերի հարազատներին, որպեսզի լռեցնի նրանց, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը:

«Հիմա փորձում են սևազգեստ մայրերին ինչ-որ մեկի հրահանգով դատի տալ: Իրենք իրենց պատասխանը կստանան», - ասաց նա:

Ասուլիսին ներկա փաստաբան Ալեքս Կոչուբաևն իր հերթին նշեց, որ Մարտի 1-ի առանձին դրվագներն այլ բան, քան թալան անվանել, հնարավոր չէ:

Պաշտպանի խոսքով՝ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, վիրավորվել է այս բնութագրումից:

«Դատական նիստի ընթացքում մենք պատրաստ ենք մեր թեզերը հիմնավորել: Դատարանից գործի կարճում չենք պահանջելու, հակառակը՝ պատրաստ ենք «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանի բոլոր խոսքերը հիմնավորել», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդները սևազգեստ մայրերի դեմ դատական հայց են ներկայացրել:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси