Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ինչո՞ւ են ոմանք թիրախավորել բանակը. «Փաստ»

Ինչո՞ւ են ոմանք թիրախավորել բանակը. «Փաստ»

09:16 | 04.02.2020 | Մամուլ

Մեր բանակում խնդիրներ կա՞ն: Իհարկե կան, իհարկե եղել են, ինչպես և բոլոր բանակներում: Դրանց մասին պե՞տք է բարձրաձայնել: Անշուշտ, պետք է. ջայլամային քաղաքականությունը ոչնչով չի օգնի: Սակայն բանակն այն օղակն է, ուր «կարմիր գծերն» առավել հստակ պետք է լինեն, և ցանկացած անդրադարձի պարագայում անհրաժեշտ է բացառիկ զգուշություն:  Այնպիսի տպավորություն է, որ առանձին ուժեր (ի դեպ, հենց իշխանամերձ կամ իշխանապաշտ շրջանակներից) ջանք ու եռանդ չեն խնայում թշնամանքի ու ատելության մթնոլորտը տարածել նաև բանակի վրա՝ մեկ-երկու ցավալի միջադեպերի կամ առկա որոշ խնդիրների կապակցությամբ վարկաբեկելով ողջ գեներալիտետն ու սպայական անձնակազմը:  Ավելին, հրապարակ են նետվում բանակում «կադրային ջարդի» անհրաժեշտության մասին թեզեր:

Ասել, թե այս ամենը չափազանց վտանգավոր է, նշանակում է ոչինչ չասել:  Անկախ Հայաստանի երեք տասնամյակի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որ ունեցել ենք, ամուր, մարտունակ, բարձր մարտական ոգի ունեցող, կազմակերպված բանակն է և բանակի նկատմամբ հասարակության անվերապահ վստահությունը, բանակ-հասարակություն առողջ կապը:  Ցավոք, ոմանց կողմից հիմա փորձ է արվում խաթարել այդ մթնոլորտը:  Դժվար է ասել՝ դիտավորյալ, թե չգիտակցելով, սակայն նման գործողությունները, հայտարարությունները կանխել է պետք արագորեն: Խնդիրները միանշանակ պետք է կարգավորել, այստեղ երկու կարծիք չկա: Բայց բանակը վարկաբեկելու իրավունք ոչ ոք չունի, ոչ ոք... 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси