Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանը շուտով կունենա նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ. երկրում այս պահին որևէ դեպք չկա

Հայաստանը շուտով կունենա նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ. երկրում այս պահին որևէ դեպք չկա

11:55 | 31.01.2020 | Հասարակություն

Հայաստանը շուտով կունենա նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ. երկրում այս պահին որևէ դեպք չկա

Հայաստանն արդեն պայմանավորվածություն ունի չինական մի ընկերության հետ և շուտով ձեռք կբերի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ: Այս մասին հունվարի 31-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բժշկական ախտորոշիչ թեստերի խնդիր ունենք, խնդիր ունեն բոլորը, քանի որ հիվանդությունը նոր է, և թեստը նոր է մշակվում: Սակայն մենք այսօր առավոտյան արդեն պայմանավորվածություն ունենք մի չինական արտադրողի հետ` այդ թեստը ձեռք բերելու համար: Մեր դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կիրառվեն»,-ասաց Թորոսյանը:

Նա շեշտեց` թեստերը կիրառվում են միայն կլինիկական ախտանշանների ի հայտ գալու դեպքում, երբ ուզում են դիֆերենցել այլ հիվանդություններից: Նախարարը վստահեցրեց, որ մինչև օրս թե ՀՀ քաղաքացիները, որոնք վերադարձել են Չինաստանից և ունեցել են կլինիկական ախտանշաններ` ջերմություն, փռշտոց, հազ, և թե Չինաստանի այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման ախտանիշներ, չեն ունեցել կորոնավիրուսին բնորոշ կլինիկա: Նրանց մոտ հայտնաբերվել է սովորական գրիպի վիրուս, որոշների մոտ` այլ ինֆեկցիաներ: «Հետևաբար մենք 99.9 տոկոս հավանականությամբ կարող ենք ասել, որ այս պահին որևէ դեպք չունենք Հայաստանում»,-եզրափակեց նախարարը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси