Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զարեհ Սինանյանը 6 օրով մեկնում է Վրաստան. Կայցելի նաեւ Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա

Զարեհ Սինանյանը 6 օրով մեկնում է Վրաստան. Կայցելի նաեւ Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա

11:27 | 31.01.2020 | Քաղաքականություն

Զարեհ Սինանյանը 6 օրով մեկնում է Վրաստան. Կայցելի նաեւ Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը եւ գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ը գործուղվում են Վրաստան:

Որոշման համաձայն, նրանք հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը կլինեն Թբիլիսիում, իսկ փետրվարի 4-5-ը՝  Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա քաղաքներում:

Նրանք կհանդիպեն հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ եւ կքննարկեն հետագա համագործակցության ուղիները:

Գործուղման ծախսերը կկատարվեն 2020-ի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Թբիլիսի-Երևան ճանապարհածախսը հոգում է հրավիրող կողմը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси